ԱԱԾ գեներալ-մայոր. «Գաղտնալսեցինք եւ արգելափակեցինք Արթուր Բաղդասարյանի գործունեությունը, արգելափակեցինք Սամվել Բաբայանի գործունեությունը, Արամ Կարապետյանի գործունեությունը». «Ժողովուրդ»

20.12.2019 14:14
1429

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ, որը աղմկահարույց բացահայտումներ է արել։

– Ի՞նչ նոր բացահայտումներ եք պատրաստվում ներկայացնել՝ ազգային անվտանգության գործունեության հետ կապված։

– Ոչնչացված փաստաթղթերը, որոնց վերաբերյալ մենք տեղեկացրել ենք, վերաբերում էին ոչ միայն Մարտի 1-ին, այլ նաեւ պետության անվտանգությանը վերաբերող շատ հարցերի։ Կարծում եմ՝ այդ փաստաթղթերի առնչությամբ որոշակի հետաքրքրություն կա նաեւ երկրի ներկայիս ղեկավարների կողմից, քանի որ այդ հարցերն առնչվում են մեր երկրին եւ արդիական են։

Ոչնչացված փաստաթղթերն ունեն իրենց պատմությունը։ Այս փաստաթղթերում ներառված է Հայաստանի Հանրապետության շատ կարեւոր պատմության ընթացքը, որն այսօր էլ կարող է նշանակություն ունենալ մեր երկրի զարգացումների վրա։ Դրանք վերաբերում են 2 հիմնախնդրի՝ 1-ին՝ երկրի ռազմաքաղաքական-տնտեսական հարցերին, եւ 2-րդը՝ Արցախի հիմնահարցին։

Խոսքը վերաբերում է 2003թ.-ից հետո Ռոբերտ Քոչարյանի 2-րդ իշխանության գալուց հետո երկրում ընթացող երկու ուղղությունների վերաբերյալ։ Հարցը նրանում է, որ արտերկրի կենտրոնները, օժանդակելով ՀՀ-ում տարբեր քաղաքական ուժերի, փորձում էին իրենց դերակատարումն ունենալ մեր երկրի զարգացումների վրա։ ԱԱԾ-ն, լինելով երկրի անվտանգության հիմնաքարը՝ ի դեմս Սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության, որտեղ ես աշխատել եւ ղեկավարել եմ, ամբողջ ընթացքում հետեւել եւ ուշադիր սկզբունքներով նայել է, թե ինչ է կատարվում այդ փաստաթղթերի առումով եւ, ընդհանրապես, զարգացումների առումով։ Կարդացեք նաև Սամվել Գրիգորյան. «Թող հաստատվի Քոչարյանի մեղքը, խոստանում եմ՝ հրապարակավ ներողություն կխնդրեմ բոլորից».

«Ժողովուրդ» Գուցե նկատի ունեն, որ պետք է համերաշխություն հաստատվի հասարակության եւ այն փոքրաթիվ մարդկանց միջեւ, ովքեր համարում են, որ Քոչարյանը ոչ մի հանցանք չի՞ գործել. «Հայկական ժամանակ» ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ 3 անձանց առաջադրված մեղադրանքների մասին:

Մենք գիշեր-ցերեկ տեղեկատվություն ենք հավաքել երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ։ Ամբողջ ընթացքում այդ տեղեկատվությունը հավաքվել է ոչ միայն արտերկրի դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների, այլ, ընդհանրապես, մեր երկրում գործող տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների եւ արտերկրի կապերի, նրանց միջնորդությունների, ազդեցությունների, հնարավոր գործարքների, ամբողջի վերաբերյալ։

2005թ. սկսած՝ ԱԱԾ խնդիր դրվեց, որպեսզի ապահովվի աստիճանաբար Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին իշխանության փոխանցումը։ Բայց դա պետք է արվեր այնպես, որ իշխանության փոխանցման ընթացքում երկրի տնտեսական, քաղաքական զարգացման եւ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Ս. Սարգսյանը կարողանար իր զարգացումներն ապահովեր, պայմանավորվածություններն ապահովեր։ Պաշտոնապես ասում եմ, որ դրանք շատ բարդ եւ վտանգավոր էին երկրի համար։ ԱԱԾ-ն ամեն ինչ արել է, որ Ս. Սարգսյանը չկարողանա իրացնել այն վտանգավոր, ազգասպան, ազգակործան ծրագրերը, որոնք իրենք փորձում էին իրականացնել։

Ամբողջ ընթացքում հարցը վերաբերում էր 2 ուղղության.

1-ին՝ երկրի տնտեսական-քաղաքական զարգացումը։ Մենք գաղտնալսում էինք եւ օպերատիվ-հետախուզական, գործակալական արտաքին դիտարկման ամբողջական աշխատանք էինք իրականացնում բոլոր այն խնդիրների առնչությամբ, որոնք վերաբերում էին երկրին։ Կոնկրետ կարող եմ ասել, որ բավականին լուրջ տեղեկատվություն էր ստանում, օրինակ, ԱՄՆ դեսպանատանը աշխատող հայազգի Լիլիթ Օհանյանի բնակարանից, որտեղ գաղտնալսման սարքեր էին տեղադրված, եւ որտեղ հավաքվում էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքս եւ ԱՄՆ փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնը։ Նրանք իրենց բոլոր զեկույցներում, սկսած 2008թ. Սերժ Սարգսյանի ընտրվելուց այնուհետ, զեկուցում էին, որ երկրում տիրում է թալան։ Մենք դրա վերաբերյալ զեկուցում էինք Գորիկ Հակոբյանին, որն էլ զեկուցում էր Սերժ Սարգսյանին։ Այդ ֆինանսական յուրացումների եւ, ընդհանրապես, երկրում օրինականության սահմանափակման առնչությամբ Ս. Սարգսյանի պատասխանատվությունը այնքան էր մեծացել, որ ամերիկյան եւ, ընդհանրապես, միջազգային կառույցներն աղմկում էին դրա վերաբերյալ իրենց ղեկավարներին։

Գաղտնի, բոլորը իրենց զեկույցներում, որոնց մենք ընթացքում գաղտնալսում էինք, նրանք զեկուցում էին իրենց ղեկավարությանը, որ Հայաստանը հետընթաց է ապրում, եւ անհրաժեշտ է Հայաստանին պատժել։ Եվ այդ պատիժը եղավ։ Հայաստանի համար սահմանափակվեցին ֆինանսական անհատույց հնարավորությունները։ Թողեցին միայն վարկեր, դրա վերաբերյալ մենք զեկուցում էինք, բայց Ս. Սարգսյանը ոչինչ չի իմանում։

Էս ամբողջը նախապատմություն ունի. Սերժ Սարգսյանի իշխանության ամբողջ տարիներից առաջ դեռ ԱԱԾ-ն արգելափակեց արտերկրի կողմից օժանդակվող տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում։ Պաշտոնապես ասում եմ, որ գաղտնալսեցինք եւ արգելափակեցինք Արթուր Բաղդասարյանի գործունեությունը, արգելափակեցինք Սամվել Բաբայանի գործունեությունը, Արամ Կարապետյանի գործունեությունը, 2007թ. սահմանափակեցինք ու արգելափակեցինք Ալիկ Արզումանյանի կողմից հեղափոխության նախապատրաստումը, որը կոչվում էր «ցախավելների հեղափոխություն» եւ ֆինանսավորվում էր Մոսկվայից։ Արգելափակեցինք Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը։ Մի խոսքով, ամբողջությամբ արգելափակեցինք այդ գործողությունները, որպեսզի Սերժ Սարգսյանը գա իշխանության։ Եվ 2008թ. Սերժ Սարգսյանը եկավ իշխանության, ու սկսեց երկրի համար վնասակար այն շրջանը, որը տեւեց 10 տարի, եւ որի արդյունքները մենք դեռ քաղելու ենք, մինչեւ կարողանանք դրա դեմն առնել:

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

aravot.am

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41