ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հարցին, թե ինչ օրակարգով է ԱԱԾ տնօրենը մեկնում ՌԴ մայրաքաղաք, պատասխանեցին, որ լրացուցիչ տեղեկություններ առայժմ չեն հայտնում։