«Շատ վիրավորական է, առաջին անգամ մենք չենք մասնակցել նիստին». Համահայկական հիմնադրամը անցանկալի հարցերից խուսափելու համար նիստին չի հրավիրել տարբեր երկրների ատենապետներին (տեսանյութ)

17.03.2021 21:23
3461

Մարտի 15-ին տեղի ունեցավ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Ըստ Հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ նիստն անցել է կառուցողական մթնոլորտում. «Հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել»,– ասվում է հաղորդագրությունում։

Մինչդեռ հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում մտահոգությունն է հայտնել նիստի ընթացքում ծավալված քննարկման վերաբերյալ: Նախագահ Քոչարյանը մտահոգիչ է համարում այն, որ Կառավարությունը չի ներկայացնում Պատերազմի ընթացքում համայն հայության հավաքած 170 մլն դոլարից Կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի ծախսերի հաշվետվությունը։ 

«Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները»,-գրել է նա։

Այն, որ Կառավարությանը նվիրաբերվել է գումար, արդեն իսկ հիմնադրամի կանոնադրության խախտում է․ բանն այն է, որ Հայաստանի կառավարությունը Հիմնադրամի շահառուն չէ։ Հայաստանի Հանրապետությունը համահայկական հիմնադրամի հիմնադիր է, իսկ կանոնադրության համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի։ Բացի դա, Կառավարությանը նվիրաբերված գումարի մասին հանրությունը տեղեկացավ պատահաբար՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, այն էլ նոյեմբերի 18-ին՝ պատերազմի ավարտից շատ հետո։ Իսկ նվիրաբերած գումարի չափի մասին հիմնադրամի տնօրենը պարզապես չէր խոսում, միայն ասում էր՝ հիմնադրամն անցնում է միջազգային աուդիտ, որից հետո կներկայացվի հաշվետվությունը։ Սակայն եթե Փաշինյանը նշում է՝ հնարավոր չէ հստակեցնել՝  ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները, և այս ամենը կատարվել է ակնհայտ խախտումներով, այդ դեպքում հիմնադրամին սպասվում են լուրջ խնդիրներ՝ վարկաբեկումից մինչև գործունեության դադարեցում․ այս մասին դեռ ամիսներ առաջ խոսել էր Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Միջազգային աուդիտի օրենքներով եթե դու չես ասում՝ փողն ուր ես ուղղել և ինչի համար, ուրեմն հիմնադրամը պետք է դադարեցնի գործունեությունը, որովհետև դու խախտել ես քո կանոնադրությունը, նաև խախտել ես միջազգային օրենքներ»,- ասել էր Միքայել Մինասյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին հանձնարարել գումարի մի մասը նվիրատվություն անել Կառավարությանը: Գումարների փոխանցման գործընթացը կատարվել էր 9 որոշմամբ, որոնք ոչ միայն չէին ուղարկվել Հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին, ինչը նրանց կանոնադրական իրավունքի խախտում է, այլև որոշումներից 7-ի բնօրինակները մի օր պարզապես կորել, անհետացել են։ Մինասյանի տեղեկություններով՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գաղտնի նամակ է գրել Հայկակ Արշամյանին՝ նշելով՝ խնդիրներ կան այս գործընթացում, պետք է պարզաբանվի, թե գումարն ինչի համար է պետբյուջե ուղղվել։

«Հայկակ Արշամյանն էլ իր հերթին նամակ է գրում ֆինանսների նախարարին, թե որտեղ է ծախսվել այդ գումարը, նախարարն էլ պատասխանում է` ըստ բյուջեի նախատեսված կարիքների։ Այդ ժամանակ Արշամյանը գաղտնի նամակ է գրում Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով բացատրություն, թե ինչի համար է ծախսվել գումարը, սակայն Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում նամակին»,- նշում է Մինասյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ևս նշում է՝ իր տեղեկություններով Ֆինանսների նախարարության կողմից հիմնադրամին ներկայացված հաշվետվությունը պարզապես ջուր ծեծոցի է․ «Շատ հասկանալի է ինձ համար, թե ինչու հիմնադրամը չի ցույց տալիս այն հաշվետվությունը, որն իրեն ներկայացրել է ֆինանսների նախարարությունը։ Միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության ներկայացրած այս փաստաթուղթը»։

Խնդիրներից ու անցանկալի հարցերից խուսափելու համար հիմնադրամի ղեկավարությունը նախընտրել էր մարտի 15-ի նիստին չհրավիրել Հիմնադրամի տարբեր երկրներում գործող տեղական մարմինների ատենապետներին, հենց այն մարդկանց, որոնց անմիջական ջանքերի շնորհիվ տարիներ ի վեր հաջողվում էր գումարներ հավաքել։ Սա հիմնադրամի պատմության մեջ աննախադեպ է։ Մեզ հետ զրույցում Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին նշեց՝ տեղի ունեցածը վիրավորական է։ 

«Ոչ մի տեղական մարմնի չեն հրավիրել, և դա շատ վիրավորական է, ես միայն այսքանը կասեմ, որ 30 տարի փողերը հավաքվել են տեղական մարմինների միջոցով և նրանք միշտ կարծիք հայտնել են, բայց վերջերս մեզ չեն ասում՝ որ օրն է նիստը կամ եթե ասում են, մոտավորապես են ասում։ Վիրավորական է չափազանց, մենք այստեղ գործում ենք կամավոր և մեր կարծիքը չի հարցվում: Բոլոր տեղական մարմինները վիրավորված են»,-նշեց Արմինե Կարապետին։

Վերջինիս խոսքով՝ միջազգային օրենքով ամրագրված է՝ որևէ բարեգործական հիմնադրամի գումար չպետք է փոխանցվի պետական բյուջե, ուստի համայնքում կա խորը անվստահություն այս Կառավարության ու արդեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ։

Հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Չեմբերջյանը ևս խոսում է սփյուռքում խորացող անվստահության մասին. «Պերճ Սեդրակյանը շատ լավ հարց բարձրացրեց, որ 30 տարվա մեջ Սփյուռքը 200-300 մլն դոլար գումար է տվել ու հիմա իրենց հարցնում են՝ ինչ եք արել այդ գումարները»։

Նվիրատու հանրությունը դեռ ակնկալում է հիմնադրամի հաշվետվությունն այն մասին, թե ինչի վրա են ծախսվել իրենց նվիրաբերած գումարները։ Ուշացող հաշվետվությունն ու հիմնադրամի նման գործելաոճը մսխում է նրանց վստահությունը։ Ինչպես նկատել էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝  կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։ Իսկ ըստ Միքայել Մինասյանի՝ այս ամենը կարող է ընդհուպ հանգեցնել հիմնադրամի գործունեության կասեցման։ Հիմնադրամին մեծ գումարներ նվիրաբերած բազմաթիվ սփյուռքահայեր ևս խնդիրների առաջ են կանգնելու։ 

tert.am

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00