ԱԱԾ. Հակառակորդի կողմից կոտրվում են Ֆեյսբուքում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը

06.10.2020 19:28
3914

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ հակառակորդի կողմից այս օրերին կոտրվում են Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են «հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով»:

«Մասնավորապես, հիշյալ սոցիալական ցանցի «Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, հանրության շրջանում բացասական հույզեր ձևավորող նյութեր և լուսանկարներ, ինչպես նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Բացի այդ, նկատվում են նաև հատուկ ծրագրային մեթոդներով գեներացված և հայկական հեռախոսահամարների նմանությամբ համարներից զանգերի միջոցով սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու և այդ տարբերակով հայկական կողմի փաստացի իրավիճակին հնարավորինս տիրապետելու դեպքեր, ինչպես նաև նույն ճանապարհով առաքվում են խուճապ առաջացնող հաղորդագրություններ, շարունակում է ԱԱԾ-ն:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է «չտրվել հակառակորդի սադրանքներին, չպատասխանել սոցիոլոգիական հարցումների նպատակ ունեցող կեղծ հեռախոսազանգերի, հիմք չընդունել վերոնշյալ տարբերակով ստացված կեղծ տեղեկություններն ու զերծ մնալ վերջիններիս տարածումից, ցուցաբերել զգոնություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»:

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30