Մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել, ՀԱՊԿ-ի աջակցության կարիքը չկար և չէր կարող լինել․ ՊԲ խոսնակը՝ Ալիևին

22.07.2020 14:32
9908

Արցախի Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝  Փաշինյանին ուղղված «դեմ առ դեմ կռվելու» կոչին և ՀԱՊԿ-ին օգնության համար դիմելու մասին հայտարարություններին։

«Երեկ հարևան երկրի միապետը հանդես եկավ հերթական ամպագորգոռ հայտարարությամբ, որում, մասնավորապես, օգտագործեց հետևյալ բառամթերքը. «…Երբ մենք Հայաստանին հասցրինք կործանիչ հարված, նրանք իսկույն ևեթ վազեցին Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու…», եզրափակելով՝ նաև հոխորտաց. «…Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի…»։

Դե ինչ, երևի տեղն է թարմացնելու հարևան երկրի միապետի հիշողությունը: Հատուկ նրա համար ասեմ, որ մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու մեծ մարտադաշտում: Խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատերազմի, որում հենց ադրբեջանական կողմն է օգտվել թուրքական, չեչենական, աֆղանական և ուկրաինական վարձկանների ծառայություններից, բայց, ինչպես ինքը կասեր, ջախջախիչ հարված ստանալով՝ հետ է շպրտվել:

Իհարկե, Իլհամ միապետը չի կարող սա հիշել, և գիտե՞ք ինչու, որովհետև երբ ադրբեջանական «ամենազոր» բանակը և վերջինիս աջակցող օտարերկրյա վարձկանները մարտագծի տարբեր հատվածներում ջախջախիչ հարվածներ էին ստանում իրենց դեմ առ դեմ կանգնած Հայոց բանակից, հայր Ալիևի դասալիք որդին Ստամբուլի գիշերային խաղատներում «ոսկե երիտասարդությանը» հարիր ժամանակ էր անցկացնում… Եվ միայն հայրենիք վերադարձավ այն ժամանակ, երբ իր հոր խնդրանքով Մոսկվան կանգնեցրեց հայերի հաղթարշավը… Ահա սա է պարոն միապետ պաշտպանություն մուրալու ամենացցուն օրինակը, որն ի դեպ կրկնվեց նաև քո օրոք՝ 2016թ. ապրիլին…

Իսկ ինչ վերաբերում է հայերի կողմից «ՀԱՊԿ-ից պաշպանություն խնդրելու» մասին քո բարբաջանքին, ապա ամենից լավը դու գիտես, որ դրա անհրաժեշտությունը չկար ու չէր կարող լինել, քանի որ մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել…»,- Ֆեյսբուքում գրել է Սենոր Հասրաթյանը։


 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02