«Թուրքի աչքը պիտի հանենք և մեր տների լույսը վառ պահենք». հայտարարում են թշնամական աքցանի մեջ հայտնված Ներքին Հանդի կանայք

29.12.2022 10:22
3916

Դեկտեմբերի 27-ին Ներքին Հանդում էինք...

Այնտեղ, ինչպես ասել ենք քանիցս, միանգամայն նոր իրավիճակ է սեպտեմբերի 13-15-ի եռօրյա պատերազմից հետո...

Գյուղի ամբողջ մերձակայքը՝ բարձունքներով, ռազմականացված մեծ պլացդարմ է դարձել՝ ակնհայտորեն երևացող անթիվ-անհամար ճանապարհներով, մարտական դիրքերով...

Եվ այնքան խիտ են ճանապարհներն ու հենակետերը, որ տարածքին անծանոթները դժվարությամբ կկողմնորոշվեն՝ որտեղ են մերոնք, որտեղ՝ թուրքերը...

Անսովոր և անօրինակ այս «խճանկարը» հանգամանալից դիտարկելուց հետո անհնար էր չնկատել, թե որքան մեծ աշխատանք է կատարվել մեր դիրքերի ամրակայման, հզորացման ուղղությամբ, ինչը հույսի շող է արթնացնում մեր մեջ:

Եվ, այդուհանդերձ, շփման գծից երբեմն-երբեմն կրակոցներ են լսվում, բայց գյուղը չլքած բնակիչների համար դրանք այլևս սովորական են դարձել ու սարսափ չեն ներշնչում...

- Կրակոցներ միշտ էլ լինելու են. մենք էլ մեր գյուղում, մեր տներում ապրելով, գյուղի երբեմնի առօրյան վերականգնել փորձելով պետք է պատասխան տանք թշնամուն, գյուղում ապրելով ու արարելով ցույց տանք, որ կանք ու լինելու ենք, - ստեղծված իրավիճակին դիմակայելու նման բանաձև է առաջարկում Լուսինե Բաբայանը՝ Ներքին Հանդի վարչակազմի օպերատորը:

Զրուցակիցս այնուհետև հավելում է. «Նոր տարին անպայման գյուղում ենք նշելու, իհարկե, տոնածառ զարդարելու սիրտ չունենք, քանզի ավարտվող տարում այս հողը կրկին մեր հերոս տղաների արյամբ է շաղախվել, բայց տոնական սեղան պատրաստելու ենք, գյուղի լույսերն ենք վառելու՝ վերստին ցույց տալու, որ Ներքին Հանդն աննվաճ է»:

Ռազմիկ Բաղդասարյանը, Գագիկ Բադալյանը և մյուս համագյուղացիները համաձայն են ապրելու այդ բանաձևին:

 Համեստ Հայրապետյանը ոչ պակաս վճռական է. «Թուրքի աչքը պիտի հանենք և մեր տների   լույսը վառ պահենք»:

Տիկին Համեստի խոսքերին միգուցե առանձնահատուկ նշանակություն չտայինք, եթե չիմանայինք, որ ամուսինը մահացել է 2022-ի սեպտեմբերյան պատերազմից առաջ, սակայն գերեզմանի տարածքը թուրքի կողմից զավթված լինելու պատճառով ոչ միայն չի կարողացել նրա քառասունքը նշել, այլև չորս ամիս շարունակ չի կարողանում այցելել ամուսնու շիրմին:

Ի դեպ, տղամարդկանց մեծ մասը գյուղում է, կանանց մի մասը՝ նույնպես, ոմանք գնում-գալիս են: Գյուղի վեց դպրոցականերն էլ, որ ուսումը շարունակում են Ծավում, նույնպես գնում-գալիս են... 

Հայրենի բնօրրանին մինչև վերջ տեր կանգնելու հանդեցիների վճռականությունը ստիպում է նրանց՝ տիրոջ սրտացավությամբ ու հետևողականությամբ բարձրացնել գյուղի հիմնախնդիրները, որ բազմապատկվել են սեպտեմբերյան պատերազմից հետո:

Մարդիկ զարմանք են հայտնում. մի՞թե հնարավոր չէ գյուղի մերձակայքում տեղաբաշխված ՌԴ զինվորականների օգնությամբ հումանիտար միջանցքի պես մի ճանապարհ բացել գյուղի գերեզման գնալ-գալու համար:

Խմելու ջրի խնդիրը... Բոլորը՝ ամենավերևից մինչև ամենաներքև, տեղյակ են խնդրին, բայց... Բնակիչները շարունակում են խմելու ջուր վերցնել Բասուտա գետից: Ու զարմացած հարցնում են՝ մի՞թե հնարավոր չէր սեպտեմբերից մինչև հիմա շատ թե քիչ կարգավորել այդ խնդիրը:

Գյուղում ցավ են ապրում, որ հին գյուղի եկեղեցու մոտ, նաև Մեծ հայրենականում զոհված հանդեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի կողքին ադրբեջանցիները մարտական դիրքեր են կառուցել:

Ցավ են ապրում, որ գյուղի արոտները հիմնականում բռնազավթված են և առայժմ անասնապահությամբ զբաղվելու հնար չունեն:

Վանո Մելքոմյանն էլ, որի 80-ամյակը լրանում է մի քանի օր հետո՝ հունվարի 1-ին, ցավ է ապրում. «Թուրքերը եկան մեր դիմացի բարձունքները գրավեցին, ճանապարհներ կառուցեցին, հիմա էլ խճապատում են այդ ճանապարհները, դիրքեր և խրամատներ են կառուցում... Պետք է ամեն ինչ անել, որ գյուղի՝ մինչև սեպտեմբերյան պատերազմ ունեցած առօրյան գոնե մասնակիորեն վերականգնվի, այլապես Ներքին Հանդը «խարաբա» է դառնալու»:

Կյանքի ութ տասնամյակում շատ բան տեսած ու փորձություններով անցած Վանո Մելքոմյանը չի թաքցնում իր մտածումները՝ «Թուրքի հետ միայն ուժով պիտի խոսել, թուրքն ուրիշ լեզու չի հասկանում»:

Մի երևույթ էլ, որ ցավով նկատեցինք՝ սահմանապահ գյուղերում այնքան էլ ոգևորված չեն ռուս զինյալների ներկայությամբ, որոնց հենակետերը կարծեք շատացել են վերջին շրջանում:

Փոխարենը նկատելի են այն մեծ հարգանքն ու պատկառանքը, որ տածում են հայոց բանակի զինվորականների ու մեր կամավորականների հանդեպ:

Ահա այսպիսի տրամադրություններ են թևածում Ներքին Հանդում՝ Ամանորից և Սուրբ Ծննդից առաջ:

Մեր նախատոնական շրջագայությունը կիսատ կլիներ, եթե չայցելեինք Սոսիների պուրակ, չվայելեինք Բասուտա գետի խորհրդավոր լռությունը...

Հետո հաճույքով հյուրընկալվեցինք Գագիկ Բադալյանի օջախում և միմյանց շնորհավորեցինք գալիք տոների կապակցությամբ՝ երազելով այն օրը, երբ Սյունիք ներխուժած թշնամին կշպրտվի հայոց սահմաններից դուրս:

Սամվել Ալեքսանյան

 

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով

04.09.2026 19:35

Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ ՀՀ-ն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

04.09.2026 19:31

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

03.09.2026 19:15

Արդեն 3-րդ դատավորը չի ցանկանում քննել վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործը»

03.09.2026 19:03

Սյունիքում քարաթափում է տեղի ունեցել

03.09.2026 17:47

Ռազմաբազայի փակումը կարող է հանգեցնել 15 000 աշխատատեղի կորստի․ Ֆարմանյան

03.09.2026 17:01

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան կապի համակարգերին և հանգարներին հարվածելու մասին

03.09.2026 16:00

Փաշինյանը չի բացառում, որ նոր ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրությունը կարող է լինել ռուսականը

03.09.2026 15:36

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով

03.09.2026 15:15

TRIPP-ն ու Հրվ. Կովկասը. մրցակցությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի և Վրաստանի համար

03.09.2026 15:05

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան

03.09.2026 15:01

Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով. ԵԽ գլխավոր քարտուղար

03.09.2026 14:57