Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 30 տարի առաջ այս օրը` փետրվարի 17-ին, ջախջախվեց թշնամական հերթական որջը

17.02.2022 14:42
1202

1992 թ. փետրվարի 17-ին Արցախի ինքնապաշտպանական ջոկատները մարտական գործողություններ ծավալեցին ԱՀ Մարտունու շրջանի Վարանդա(Ղարադաղլու) գյուղի թշնամական հենակետի ուղղությամբ: 

 Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է.

«Մասնակցելու պատրաստակամություն հանդես բերեցին շրջակա գրեթե բոլոր գյուղերի ինքնապաշտպանական ջոկատները` իրենց օջախները թշնամու մշտական հարձակումներից ու ճանապարհի շրջափակումից ազատելու նպատակով: Հրետանային նախապատրաստությունից հետո, տարբեր կողմերից առաջանալով, Արցախի ինքնապաշտպանության ուժերը սկսեցին տուն առ տուն ազատագրել այն: Կրակակետերի վերածված տների ու շրջակա հենակետերի դիմադրությունը ճնշելով ինքնապաշտպանության ուժերի կենտրոնացված ու հոծխումբ կրակով՝ ստիպեցին խուճապի մատնված թշնամուն ճողոպրել մարտի դաշտից: Հաջողությունը լիակատար դարձավ, երբ Ա. Ղուլյանի առաջին վաշտն ու Մ. Եղիազարյանի «Արաբո» ջոկատը շեշտակի հարվածով ճեղքեցին թշնամու պաշտպանական գիծը: Դիմադրությունը շարունակվում էր դպրոցի շենքում և շտաբում, որտեղ հավաքվել էին մեծ թվով ադրբեջանցի զինյալներ: Սեղմելով շրջապատման օղակը և, միաժամանակ, մաքրելով ազատագրված ամբողջ տարածքը` ինքնապաշտպանական ջոկատները վերջին հարվածով ավարտին հասցրին Ղարադաղլուի վնասազերծումը: Մարտական գործողությունների ամենաեռուն պահին Ամիրանլարից գրոհելով Մարտունու ուղղությամբ՝ թշնամին փորձեց շեղել ազատամարտիկների ուշադրությունը, սակայն ապարդյուն: Թշնամական վտանգավոր որջի վնասազերծումը վերջնականապես ազատեց Մարտունու ներշրջանային ճանապարհների ուղևորներին ադրբեջանցիների ավազակային հարձակումներից և ցույց տվեց, որ փոքրաթիվ ուժերով հնարավոր է հաջողության հասնել: Համոզված եմ, որ շուտով մենք կվերագտնենք մեր երբեմնի ինքնավստահությունը և նորանոր հաղթանակներ նվաճելու վճռականությունը», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40