Հաշմանդամություն ունեցող անձինք կստանան սոցիալական վերականգնման ամբողջական փաթեթ

03.12.2021 16:42
1249

Հայաստանում նոյեմբերի 31-ի դրությամբ առկա է 196 հազար 849 հաշմանդամություն ունեցող անձ, որի 9 հազար 191-ը երեխաներ են: Առաջին խմբում առկա է 9 639, երկրորդ խմբում՝ 67 հազար 666, երրորդ խմբում՝ 110 հազար 353 հաշմանդամություն ունեցող անձ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվում ընդգրկված են նաև պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների տվյալները:

«Մենք փորձաքննել ենք 1 962 անձի, որոնցից 1488-ն է ճանաչվել որպես հաշմանդամություն ունեցող: Առաջին խմբի հաշմանդամություն ունեցողները 113-ն են, 2-րդ խմբինը՝ 394, երրորդ խումբը՝ 981: Այս թիվը միտում ունի նվազելու, որովհետև գործող կարգավորումներով մենք վերափորձաքննելու ենք: Կլինեն անձինք, որոնց կենսագործունեության աստիճանը կվերականգնվի, առողջական վիճակը կբարելավվի ու մենք վերափորձաքննության արդյունքում կհասկանանք, սահմանվելո՞ւ է այդ երրորդ խումբը, թե ոչ»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում նախարարությունը գնաց փոփոխությունների՝ շեշտը դնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման մոդելի վրա: Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ ստեղծել են այդ բարեփոխման  իրավական հիմքերը:

«Եթե նախկինում ու հիմա անձին դիտարկում ենք նրա կենսագործունեության աստիճանի սահմանափակմամբ, նրա հիվանդության ծանրության աստիճանով, ապա նոր մոդելով քաղաքացին կդիտարկվի նրա ֆունկցիոնալության աստիճանով: Այլ կերպ ասած, մենք անձին դիտարկելու ենք ոչ միայն հիմնվելով առողջական մոդելի վրա, այլև հիմքում լինելու է նաև սոցիալական մոդելը: Դա իր հերթին ենթադրում է տվյալ անձի կարիքների գնահատում, այնուհետև համապատասխան ծառայությունների մատուցում»,- ասաց Տաթևիկ Ստեփանյանը: Ծառայությունները կարող են լինել տարբեր՝   լոգոպեդի, հոգեբանի, անձնական օգնականի և այլն: Արդյունքում՝ քաղաքացուն, ըստ կարիքի, առաջարկվելու է սոցիալական վերականգնման ամբողջական փաթեթ: Նոր մոդելին անցում կկատարվի 2023 թվականի փետրվարին:

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար նախարարությունը փոփոխություններ է առաջարկել, ըստ որոնց, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագիտական խումբը կձևավորվի նորովի: Ներկայում գործում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող խմբեր: Առաջարկվող նոր մոդելի համաձայն աշխատանքը կազմակերպվելու է ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով: Սահմանվելու է մասնագետների ռեեստր, և փորձաքննությունից մեկ օր առաջ բժիշկներին գնալու է տեղեկատվություն, որ իրենք պետք է փորձաքննություն անցկացնեն կոնկրետ տարածքում: Բժիշկները նույնիսկ նախապես չեն իմանալու, թե ով է լինելու փորձաքննվող անձը: Նոր մոդելի գործարկմամբ նախարարությունն ակնկալում է, որ կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40