ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՎԱ ՀԱՆՔԵՐՈՒՄ

14.05.2025 12:26
1047

Ադրբեջանական իշխանական շրջանակների կողմից վերահսկվող ՀԿ-ները, քաղաքական գործիչները եւ բոլոր տեսակի փորձագետները 2021 թվականից տարբեր հարթակներում ակտիվորեն բարձրաձայնում են Հայաստանի հանքարդյունաբերական համալիրի կողմից տարածաշրջանում իրականացվող «էկոցիդի» մասին։ Այդ գործում շատ ակտիվ է 2022թ․ դեկտեմբերին Լաչինի միջանցքը շրջափակած ադրբեջանցի «էկոակտիվիստներից» կազմված եւ պետական հովանավորությամբ գործող Environmental Protection First «բնապահպանական» կոալիցիան:

Հայկական բնապահպանական ՀԿ-ներին շնորհակալություն հայտնած այդ կոալիցիան, որն անընդհատ խոսում է Քաջարանի հանքավայրի փակման անհրաժեշտության մասին եւ ամեն կերպ փորձում է խոչընդոտել Ամուլսարի հանքի շահագործմանը, օրերս անդրադարձել է նաեւ Լոռու մարզի հանքերին։ Ադրբեջանական մամուլում հերթական հոդվածից հերթական անգամ ակնհայտ է դառնում, որ ադրբեջանցիները համակարգված, հետեւողական եւ պետական աջակցությամբ են հետեւում Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ ամեն խոսքին՝ ակնհայտորեն նպատակ ունենալով պարարտ հող ստեղծել հայկական հանքերի դեմ իրենց հարձակումներն արդարացնելու համար։ Ընդ որում, դրա համար օգտագործում են նաեւ հայկական կազմակերպություններին ու նրանց զեկույցները։
Հղում կատարելով հայկական Epress.am կայքի «Հանքերի թափոնները հոսում են Դեբեդ» հոդվածին՝ վերոնշյալ կոալիցիան իր հայտարարության մեջ աջակցություն է հայտնել «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ին (նախագահ՝ Օլեգ Դուլգարյան) եւ Epress.am-ի խմբագրությանը՝ առաջարկելով միջազգային փորձաքննություն եւ մոնիթորինգ կազմակերպել Ալավերդու եւ Ախթալայի հանքերում։ Բացի այդ՝ կոալիցիան հիշեցրել է, որ իրենց մասնագետները պատրաստ են բնապահպանական մոնիթորինգ իրականացնել Հայաստանի հանքարդյունաբերական ընկերություններում եւս։

Հայտարարության մեջ կրկին կոչ է արվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ուշադրություն դարձնել Հայաստանի քաղաքացիական հասարակության պահանջներին եւ բացել հայկական հանքարդյունաբերական ձեռնարկությունների դռները միջազգային մոնիթորինգային խմբի առջեւ, որի մեջ կլինեն նաեւ ադրբեջանցի բնապահպաններ։ Դեռեւս 2023 թվականի հուլիսին Ադրբեջանում գործող 24 ՀԿ-ներ դիմել էին ՀՀ վարչապետին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության կողմից «բնապահպանական կայունության խախտման վերաբերյալ»՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել» հանքերի շահագործումը։
Environmental Protection First կոալիցիայի համահիմնադիր եւ Միլի մեջլիսի պատգամավոր Փարվանա Վալիեւան, հիմնվելով «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի եւ Epress.am-ի հրապարակումների վրա, հայտարարել է, որ Լոռու մարզի Դեբեդ գետի էկոհամակարգում նկատվում են ծանր մետաղներով աղտոտման հետ կապված բնապահպանական ռիսկեր։ Ընդ որում, ադրբեջանցիները դարձյալ հղում են անում ինչ-որ հայ գիտնականների վրա, որոնց ուսումնասիրության համաձայն՝ իբր 2013 եւ 2014 թթ․ գարնանը եւ ամռանը Դեբեդ գետից վերցված նմուշներն ապացուցել են, որ գետը լրջորեն տուժել է մոտակա հանքարդյունաբերական գործունեությունից, իսկ Դեբեդը հատում է Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանը, միաձուլվում Քուռ գետի հետ եւ, ի վերջո, թափվում Կասպից ծով։ Վալիեւան նշել է, որ միջազգային կազմակերպությունները եւ տարածաշրջանային գործընկերները պետք է իրավական գնահատական տան այդ խնդրին։

Ավելորդ չէ նշել, որ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ն երկար տարիներ համագործակցում է Չեխիայի ԱԳՆ-ի գրանտային ծրագրով Հայաստանում գործունեություն ծավալած «Առնիկա» ՀԿ-ի հետ, որը ՀՀ մարզերում հավաքագրում է ջրի եւ հողի նմուշներ, քարտեզագրում հանքերը եւ պոչամբարները, ու որեւէ երաշխիք չկա, որ այդ տվյալները մի օր հասանելի չեն դառնա Ադրբեջանին, ինչի մասին մենք բազմիցս զգուշացրել ենք։
Եթե այս ամենին նաեւ գումարենք Հաագայի մշտական արբիտրաժային դատարան Հայաստանի դեմ ներկայացված հայցերը, որոնցից մեկով Ադրբեջանը փոխհատուցում է պահանջում շրջակա միջավայրին հասցված վնասի եւ Արցախի եզակի բնության ոչնչացման համար, ապա շատ հավանական է, որ ադրբեջանական կողմն իր «ապացուցողական» բազայում կներառի նաեւ հայկական բնապահպանական ՀԿ-ների հրապարակումներում եղած տվյալները։ Մեր նման հրապարակումներից հայկական որոշ ՀԿ-ներ նեղսրտում են՝ սա գնահատելով որպես հարձակում բնապահպանական խնդիրներով զբաղվող, մեր երկրի էկոլոգիական իրավիճակով մտահոգ մասնագետների նկատմամբ, որոնց միակ մտահոգությունն առողջ բնապահպանական միջավայր ձեւավորելն է, եւ այդ հրապարակումների ետեւում տեսնում են հանքարդյունաբերողների շահերը։ Բայց ի՞նչ են առաջարկում նրանք։

Իրենք ուզում են տարբեր անհասկանալի կազմակերպություներից գրանտներ ստանալ, գոր­ծունեություն ծավալել Հայաստանում, որը, ի դեպ, որեւէ արդյունքի չի էլ հանգեցնում, բայց այդ գործունեությունից լիուլի օգտվում է Ադրբեջանը, քանի որ Հայաստանի եւ ՀՀ տնտեսության ու հանքարդյունաբերության դեմ պայքարելու հզոր «զենքեր» է ստանում, իսկ մենք իրենց «հացին վայիս» չպետք է լինենք` պետք է թողնենք, որ աջակցեն ադրբեջանցի բնապահպաններին եւ քանդեն նաեւ մեր երկրի տնտեսական հիմքերը, նոր հայցեր ներկայացնեն Հայաստանի դեմ եւ այլն։

Հրապարակ

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17