Ադրբեջանական կողմն սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը

09.09.2024 22:30
582

Արբանյակային քարտեզների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։
Մասնավորապես՝ Google Earth ծառայության միջոցով Հադրութի շրջանի գյուղերի դիտարկման ժամանակ նկատելի դարձավ, որ մզկիթների առկայության մասին տարբերանշան են ավելացվել Թաղասեռ, Վարդաշատ, Կամրակուճ, Սարինշեն, Ծամձոր, Տող բնակավայրերում։ Ընդ որում, այս գյուղերում մզկիթների առկայության տարբերանշանները տեղադրված են կարծես կամայականորեն, քանի որ պատկերները խոշորացնելու պարագայում կարելի է տեսնել, որ դրանք տեղադրված են ուղղակի գյուղական տների, բակերի վրա:

«Արբանյակային լուսանկարների դիտարկման ժամանակ պարզ դարձավ, որ մզկիթի գոյության մասին տեղանշան է տեղադրվել նաև Ասկերան քաղաքում: Ըստ քարտեզի՝ այն գտնվում է քաղաքի գերեզմանատան մոտ։


Կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև վիրտուալ տիրույթում. մզկիթների նշաններն արհեստականորեն տեղադրվում են արբանյակային պատկերներ ցուցադրող և հանրության լայն շրջանակների համար հասանելի կայքերում: Ուշագրավ է, որ որպես թիրախ ընտրվել է Հադրութի շրջանը, որի գյուղերի մեծագույն մասը եղել է հայկական, ունեցել է հայ բնակչություն և նրանցում իսլամական աղոթատներ երբեք չեն եղել: Նկատելի է, որ մզկիթներով օժտել են Հադրութ քաղաքին առավել մոտ գտնվող գյուղերը: Վերոնշյալ գյուղերը 2020 թվականի օկուպացիայից հետո բնակչություն չունեն, այնտեղ շինարարական աշխատանքներ չեն տարվում, առավել ևս՝ մզկիթների կառուցման աշխատանքներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40