Ադրբեջանական կողմը այլ երկրների կազմակերպությունների անվան տակ գնում է այն ամենը, ինչ վաճառվում է Սյունիքում՝ առաջարկելով մի քանի անգամ ավելի փող. Աբրահամ Գասպարյան

05.03.2021 10:18
1471

Օբյեկտիվ լինելու համար պետք է ընդգծենք՝ մենք բանակի ու մարտունակության հարցում քարոզչական հողի վրա կոպիտ սխալներ ենք թույլ տվել, խուսափել ենք խնդիրների մասին խոսել ու ռացիոնալ լուծումներ տալ, պետական քարոզչամեքենան բազմաթիվ հարցեր է քողարկել՝ զենքի մատակարարման խնդիրներից մինչև խարդախություններ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց հեղինակ Աբրահամ Գասպարյանը:

Նրա կարծիքով՝ ճիշտ է, դրանք մեծ հաշվով պատերազմի ելք չէին որոշում, բայցև այդ խնդիրների պահպանումը թուլացրեց մեր իմունիտետը և պատուհան բացեց օտար ու ոչ հայկական կազմակերպությունների համար՝ ձևավորեն բանակի մասին ընդհանուր պատկեր, որպեսզի դրա հիմքերին հարվածելը հեշտ լինի. «Այդպես էլ եղավ: Ճիշտ է, եթե մեր բանակն ունենար քաղաքական անվերապահ աջակցություն և փաշինյանական իշխանությունը միտումնավոր չտաներ մեզ պարտության, վստահեցնում եմ՝ այդ մեր քիչ տեխնիկայով ու մարդուժով՝ հայ զինվորը Եվլախ էլ կմտներ, Գանձակ էլ: Հիմա Ալիևն էլի է սպառնում և շոկի մատնված հայ հասարակությունը չի հասցնում ընկալել թշնամուց եկող ուղերձները, քանի որ Հայաստանի իշխանությունն զբաղված է աթոռի հարց լուծելով, ընդդիմությանը ջարդելով, բոլորին հեղինակազրկելով և դարձյալ շեղում է մարդկանց ուշադրությունը՝ չհաշվելով կամ գուցե միտումնավոր մարդկանց չպատրաստելով նոր հնարավոր պատերազմի»:

Գասպարյանը նշում է՝ Փաշինյանն ու նրա կառավարության ձախողակ ներկայացուցիչները պատրաստ են Արցախի ու Հայաստանի կենսական ճանապարհները զիջել թուրքին, միայն թե սահմանը բացվի ու Հայաստանի տնտեսական անմխիթար վիճակը բարելավվի, աշխուժություն լինի, բիզնեսը կենդանության նշաններ ցույց տա, ինչն էլ Փաշինյանի համար նախընտրական պլատֆորմի լավ թեմա կլինի. «Թուրքն աչք ունի Հայաստանի հարավային դարպասի վրա: Նրան միայն դա է հետաքրքրում: Եվ քանի դեռ Փաշինյանն ու նրա սպասարկու թիմը հլու-հնազանդ չեն խանգարում այդ ծրագրի իրականացմանը, շարունակում են աջակցություն ստանալ Անկարայից ու Բաքվից»:

Այս ամենի ֆոնին, ըստ նրա՝ մեր պետությունը շարունակում է կորցնել իր իմունիտետը: «Մեր տարածաշրջանում՝ ռուսը, թուրքը, եվրոպացին, ամերիկացին, ադրբեջանցին իրենց խնդիրն են լուծելու: Մենք պիտի հասկանանք սա ու կարողանանք մեր շահը պաշտպանել: Փաշինյանը չի կարողանում այդ գործ անել: Նա բժշկական մեծ աքցանով այնպես է մեր դիվանագիտության ատամները հեռացրել, որ ԱԳՆ-ը դարձրել է կույրաղիք, այնինչ մենք ունենք փայլուն դիվանագետներ, որոնց եթե թողես, մագիլների վերջին կալցիումներով պատ կքերեն ու պետության շահը կպաշտպանեն: Փաշինյանին վայրկյան առաջ պետք է հեռացնել, որպեսզի պետությունը չկանգնի անվտանգային կոլապսի առաջ»,- ասաց Գասպարյանը:

Աբրահամ Գասպարյանը խոսեց նաև երեկվանից Որոտանում խրամատներ փորելու վերաբերյալ տեղեկությունների մասին. «Ադրբեջանցին ամբողջ սահմանի լայնքով ակտիվ ինժեներական աշխատանքներ է կատարում, առաջ են գալիս, հետ են գնում, անընդհատ կրակում են, հոգեբանորեն ճնշում են»,- ասաց նա և հավելեց, որ ադրբեջանական կողմը այլ երկրների կազմակերպությունների անվան տակ մոտենում է բնակիչներին ու գնում այն ամենը, ինչ վաճառվում է Սյունիքում՝ առաջարկելով մի քանի անգամ ավելի փող:

Տեսանյութ՝ https://youtu.be/8e8vr9ZwOQU

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24