Ադրբեջանական կողմը բախումները նախապես էր պլանավորել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

24.07.2020 17:23
1278

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումներն ադրբեջանական կողմը նախապես է պլանավորել։ Այս մասին «Говорит Москва»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Մենք ամբողջ գիշեր տեղեկություններ ենք ստացել, որ Մոսկվայի հարավ-արևելքում մի քանի նման դեպք է տեղի ունեցել: Շատ լավ կազմակերպված հանցախմբերը, որոնք լավ զինված են եղել, ենթադրվում է՝ հետապնդել են հայկական համարանիշով ավտոմեքենաներն ու մարդկանց և մեծ կռիվ սկսել։ Զոհեր չկան, սակայն կան վիրավորներ․ մի քանի անձ հիվանդանոցում է։ Մենք մեր գործողությունները համակարգում ենք իրավապահների հետ, հասարակական կազմակերպությունները ևս կապի մեջ են:

Կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, չտրվել սադրանքներին, քանի որ սա լավ կազմակերպված հայատյաց քաղաքականություն է, որն Ադրբեջանից է բերվել: Դրա նպատակն է՝ խաթարել հավասարակշռությունը, որը մենք ունենք Ռուսաստանում: Սա կազմակերպված սադրանք է, որը սկիզբ է առել առևտրի կետերից: Եթե քայլեր չձեռնարկվեն, այն լուրջ հետևանքներ կունենա: Մեզ համար այժմ կարևոր է, որ Ռուսաստանի օրենսդրությունը բոլորի համար գործի»,- ասել է Տողանյանը։

Նրա կարծիքով՝ ադրբեջանական իշխանություններն ակցիայի հետ կապ ունեն։

«Կարծում եմ՝ այս ամենը, առաջին հերթին, կապ ունի Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության հետ, որն ավելի նկատելի է հատկապես վերջին ամիսներին: Այդ ընթացքում Ադրբեջանն իր բնակչությանը պատրաստում էր պատերազմի՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջոցն «ազատագրման» զինված գործողությունն է: Այս հռետորաբանությունը նրանք նաև Ռուսաստան են բերել»,- ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը։

Հիշեցնենք՝ երեկ գիշեր Մոսկվայի ադրբեջանցիները հարձակումներ են գործել հայերի վրա։ Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են մի քանի ադրբեջանցիներ հարվածում հայկական համարանիշերով մեքենայի վարորդին, ջարդուխուրդ անում մեքենան։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրավապահները հարձակում կատարած անձանց ձերբակալել են։

Խնդրի առնչությամբ այսօր հայտարարություն է տարածել նաև ՀՀ ԱԳ նախարարությունը։ 



© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40