Եթե Իսրայելը շարունակի հանցագործություններն ընդդեմ Գազայի, ասպարեզ կարող են մտնել այլ դերակատարներ. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

19.10.2023 16:25
802

Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունների շարունակությունը կարող է հանգեցնել այլ դերակատարների ասպարեզ մտնելուն, Ռուսաստանի պաշտպանության նախարարին հեռախոսազրույցում ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։

Ինչպես նշում է mehrnews.com-ը, Բաղերին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Կատարի պաշտպանության նախարար Խալիդ բին Մուհամմադ Ալ Աթիյայի հետ։

Կոչ անելով միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու և Գազայի ժողովրդին օգնություն տրամադրելու համար՝ գեներալ Բաղերին ընդգծել է, որ  անկախ կառավարությունները պետք է լրջորեն արձագանքեն ստեղծված իրավիճակին:

«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը և որոշ երկրների անմիջական աջակցությունն ու օգնությունը ավելի են բարդացրել իրավիճակը և կարող են հանգեցնել այլ դերակատարների մուտքին ասպարեզ», - հավելել է Բաղերին:

Նա նաև շեշտել է, որ «այս բարբարոսությունների շարունակման դեպքում դիմադրության խմբերի կողմից արձագանքի հավանականություն կա»։

https://www.tert.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34