Առնոլդ Կոստանյան. «Ձգտում ենք խառը մենամարտերը զարգացնել Սյունիքում»

07.11.2024 17:17
701

Առնոլդ Կոստանյանը «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության մարզահամալիրում խառը մենամարտերի գծով փոխտնօրենն է, «Կոստանյան ֆայթ» ակումբի գլխավոր մարզիչը և ղեկավարը: Մարզումները սկսել է 2008 թ., 2023 թվականից ակումբն արդեն պետական կարգավիճակ է ստացել՝ «Կոստանյան ֆայթ» մարտական ակումբ հասարակական կազմակերպություն: Ակումբում ընթանում են պրոֆեսիոնալ խառը մարտարվեստի մարզումներ: Այն օլիմպիական մարզաձև չէ և իր մեջ ներառում է ըմբշամարտի, բռնցքամարտի, կարատեի, ձյուդոյի տարրեր: Սյունիքի մարզի Ռիո գրեփլինգի, բրազիլական ջիու-ջիթսուի մարզաձևերի ներկայացուցիչն է: Այս պահի դրությամբ ակումբն ունի 100 սան, ըստ տարիքային խմբերի՝ 5-7, 8-10, 11-13 տարեկաններ և մեծահասակներ: Ակումբի պատվավոր նախագահն է ՀՀ բրազիլական ջիու-ջիթսու ֆեդերացիայի հիմնադիր, Ռիո գրեփլինգի միջազգային ակումբի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վահան Թադևոսյանը, ով սև գոտի երկրորդ դան կարգ ունի (ջիու-ջիթսու):

Պատմում է Առնոլդ Կոստանյանը. «Մեր սաները մենամարտում են թե՛ MMA, թե՛ ջիու-ջիթսու մարզաձևերում: Սաներից, օրինակ, Նարեկ Առուսխանյանը, ով 44-օրյա պատերազմի մասնակից է, կուդոյի Ռուսաստանի չեմպիոն է, Հայաստանի եռակի ուշու-սանդայի չեմպիոն: Վեց տարի դադարից հետո նրա առաջին մենամարտը տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ գրավեց առաջին տեղը: Արմեն Կոստանյանը 2023 թ. Աբու Դաբիում կայացած պատանիների MMA աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: 2024 թ. փետրվարի 17-ին մասնակցեցինք Հայաստանի բաց առաջնությանը՝ գրեփլինգ մարզաձևից, մեր տղաները զբաղեցրին պատվավոր երկրորդ և երրորդ հորիզոնականները: MIX FIGHT և GAMMA Armenia կազմակերպությունների կողմից փետրվարի 23-24-ին Երևանում անցկացվեց MMA և K-1 միջազգային առաջնություն, մեր ակումբի մարզիկներից վեց հոգի զբաղեցրեցին առաջին մրցանակային տեղ, յոթ հոգի՝ երկրորդ մրցանակային տեղ և մեկը՝ երրորդ մրցանակային տեղ:

Մասնակցեցինք աշխարհի առաջնությանը Սերբիայի Բելգրադ քաղաքում: Տղաները, ցավոք, չկարողացան մրցանակային տեղեր զբաղեցնել՝ Արմենը վնասվածք ստացավ և երկրորդ մենամարտին չկարողացավ մասնակցել, Նարեկն առաջին մենամարտում հաղթեց, մյուսում, ցավոք, պարտվեց:

2023 թ. հունիսի 10-13-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց K-1-ի միջազգային մրցաշար: Մասնակցեցինք ինը հոգով, որոնցից ութը զբաղեցրին մրցանակային տեղեր, մասնավորապես՝ Ալեքս Հայրապետյան K-1՝ I տեղ, Դավիթ Հարությունյան K-1՝ I տեղ, Արեն Մաղաքյան K-1՝ I տեղ:

2024 թ. հունվարի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետության Լահիջան քաղաքում անցկացվեց K-1 միջազգային մրցաշար, ունեցանք հաղթանակներ՝ Նարեկ Առուսխանյան K-1՝ I տեղ, Շանթ Բաբայան K-1՝ I տեղ, Ալեքս Հայրապետյան K-1՝ I տեղ, Դավիթ Հարությունյան K-1՝ I տեղ, Արեն Մարգարյան K-1՝ I տեղ:

2024 թ. սեպտեմբերի 14-15-ին տեղի ունեցավ Գոքոր Չիվիչյանի անվան գրեփլինգի միջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցեցին մոտ 200 մարզիկ Հայաստանի տարբեր մարզերից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից: Ակումբից մասնակցեց երկու մարզիկ:                                                                                                                                                                                                Արմեն Կոստանյանը գրավեց առաջին, Նարեկ Առուսխանյանը՝ երկրորդ տեղ:

Ակումբի հիմնական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, ամեն հարցում մեր կողքին է…

Տարբեր սեմինարներների անցկացումը շատ կարևոր է մարզիկների համար: Մեր սաներին ուղարկում ենք սեմինարների, նրանք մարզվում են մենամարտերի ֆեդերացիաների տարբեր երեխաների հետ, փորձի փոխանակում է իրականացվում, որի շնորհիվ զգալի աճ է նկատվում:

Համազգեստը ջիու-ջիթսուի դեպքում սպիտակ, կապույտ կիմանոներն են, գրեփլինգի, խառը մենամարտերի դեպքում՝ կիսավարտիքներ, կարճաթև շապիկներ: Համազգեստի խնդիրը հոգում է ծնողը, բայց «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ղեկավարությունն էլ պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու:

Հեռանկարային մարզիկներ ունեմ՝ Արմենը, Նարեկը, փոքրերն են՝ հիմնականում 7-8, 8-9 տարեկան, առաջադիմում են, ուզում եմ կամաց-կամաց տանել դեպի պրոֆեսիոնալ ռինգեր:

Մեզ մոտ ստեղծվել է ամեն պայման, որ մարզիկները մարզվեն, կոփվեն և՛ տեխնիկապես, և՛ ֆիզիկապես: Եթե ֆիզիկապես երեխաները թույլ լինեն, չեն կարող առաջադիմել: Մարզագույք ունենք, մարզումներն ընթանում են «ԶՊՄԿ» ՓԲԸ մարզահամալիրում: Գալիս են սաներ այլ մարզաձևերից, բայց նախկին այդ մարզաձևերի ոճը դեռ երկար մնում է նրանց գիտակցության մեջ, դժվար է լինում կարծրատիպը ջարդել: Ճիշտ կլինի, որ երեխան ի սկզբանե զբաղվի խառը մենամարտերով: Երբ երեխաներին առաջին անգամ տանում ենք մրցաշարերի, լինում են դեպքեր, երբ հուզմունքից շփոթվում են, խառնվում, որը վերջում ցանկալի արդյունք չի տալիս:

Մարզաձևը զարգացած է ամբողջ աշխարհում, մայրաքաղաքում ևս, մարզերում էլ ենք փորձում զարգացնել, մրցաշարեր ենք անցկացնում: Ուզում ենք խառը մենամարտերը զարգացնել Սյունիքի մարզում»:

– Տարվա կտրվածքով քանի՞ մրցման պետք է մասնակցեն մարզիկները, որ անհրաժեշտ մարզավիճակում լինեն և լավ փորձ ձեռք բերեն,– հարցնում ենք մեր զրուցակցին:

– Սահմանված քանակ չկա, ինչքան շատ մրցաշարերի մասնակցեն, այնքան արդյունքն ավելի դրական  կլինի: Խառը մենամարտերի և K-1-ի մրցաշարերը հստակ ժամանակացույց չունեն, ամեն ամիս կարող է մրցում լինել:

Ջիու-ջիթսու մարզաձևով 2023 թ. հոկտեմբերին ունեցանք սեմինար, որակավորման քննություն, այդ ժամանակ ստացա մանուշակագույն գոտու որակավորում: Տարբեր երկրներից հրավիրում են՝ մարզչական որակավորումների: Ես բազմիցս անցել եմ վերապատրաստման կուրսեր, ինչը միշտ բարերար ազդեցություն է ունենում:

2024 թ. տարվա վերջին նախատեսվում է ևս մեկ վերապատրաստման դասընթաց՝ ջիու-ջիթսու գոտու որակավորում ստանալու համար:

Վահրամ Օրբելյան

 

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50