Ադրբեջանական կրակոցների ապացույցը մեր վնասված տանիքներն են ու գյուղերից հեռացող ընտանիքները

15.05.2025 14:54
599

«Որ ասեմ չեն կրակել, կհավատա՞ք։ Չկա մի օր, որ մեզ վախի մեջ չպահեն։ Նույնիսկ ժամերն են փոխել։ Երեկ գիշերը 10:20-ին սպասեցինք-սպասեցինք, չկրակեցին, մեկ էլ 11-ին սկսեցին։ Ճիշտն ասած՝ ընդմիջումներով են կրակել ու կարճ է տևել, բայց կրակել են»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ համայնքի բնակիչը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական զինուժը կրակ է բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Իրականությանը չի համապատասխանում»,- հերքել է մեր ռազմական գերատեսչությունը։

Խնածախում և սահմանամերձ մյուս բնակավայրերում վաղուց հարմարվել են ադրբեջանական կեղծ հաղորդագրություններին։

«Հրադադարի պահպանման ռեժիմն իրենք խախտում են  ամեն օր, հետո մեղադրում մեզ։ Բայց, մեզ համար ապացույցը մեր վնասված տանիքներն են, գյուղից հեռացող երիտասարդ ընտանիքները։ Մեզ համար արդեն սովորական ռեժիմ է դարձել, մեր գործերն էնպես ենք պլանավորում, որ երեկոյան ժամը 10-ին բոլորս տանը լինենք, դրանից հետո գյուղում ոչ մի շարժ չի լինում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ի տարբերություն Խնածախի՝ Խոզնավարում անցած գիշեր կրակոցները լսվել են խորքից։

«Միակ գիշերն էր, որ հանգիստ քնել ենք։ Երբ խորքում են կրակում՝ չենք լսում։ Բայց նախանցած գիշեր մոտ 15 րոպե անդադար կրակել են»,- MediaHub-ի հետ զրույցում հաստատեց խոզնավարցի մեր զրուցակիցը։ 

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կրակոցները պարբերական են դարձել նաև Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի դիրքերի, ինչպես նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի ու հայկական դիրքերի ուղղությամբ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40