Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում

25.01.2025 19:09
982

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում մշակվում է «շրջակա միջավայրը թունավորող Հայաստանի հանքարդյունաբերության» գործունեության ազդեցությունն արտացոլող թվային քարտեզ։ Ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիան մշակում է նոր թվային քարտեզ 2024թ․ իր կողմից ստեղծված ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով «Հայաստանի Հանրապետության հանքահումքային ռեսուրսները» քարտեզի հիման վրա:

Հաշվի առնելով ադրբեջանական մեդիայում վերջին երեք տարիներին կազմակերպված քարոզչությունը ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունների դեմ՝ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին նյութն է այս թեմայով։ Եվ այս ամենով հանդերձ շատ մտահոգիչ է, որ Հայաստանում գործող որոշ կազմակերպություններ իրենց գործողություններով ակնհայտ նպաստում են ադրբեջանական այդ քարոզչության առաջմղմանը իսկ պատկան մարմինները պարզապես նիրհի մեջ են։
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստան ավելի քան 6 անգամ արդեն այցելած եւ այդ առումով «հետախուզական» նպատակների տպավորություն թողնող չեխական «Առնիկա» կազմակերպությունը՝ «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում շրջել էր Սյունիքի մարզում։

«Առնիկայի» ծրագրերի հայաստանյան համակարգողը Էկոլուր ՀԿ-ի կայքում հրապարակված հոդվածում նշել է, որ Չեխիայի արդյունաբերական քաղաքներից մեկում ավելի քան 200 տարի ածուխ է արդյունահանվում և հատվել են անտառներ, իսկ ներկայում այդ քաղաքը կանաչ վերափոխման ուղու վրա է, և այդ քաղաքի փորձն ուզում են ներդնել Հայաստանում։

Ինչ խոսք, այդ նպատակները գուցե կարելի է բարի անվանել, եթե չլիներ Ադրբեջանի նպատակներին ծառայող ենթատքեստը՝ փակել Հայաստանի հանքերը, փոխարենը Հայաստանը սարքել ինդուստրիա չունեցող ագրարային երկիր՝ մինչ Ադրբեջանը նավթ ու գազ է արդյունահանում։ Առնիկան, իհարկե, չի խոսի այն մասին, որ Չեխիայում շարունակում են ուրան եւ այլ միներալներ արդյունահանել։ «Առնիկան» նաեւ որեւէ ուսումնաիրություն չի անցկացնի օրինակ, հարևան Ադրբեջանում, որտեղ, ինչպես պարզվել է անցած դեկտեմբերին, Շեքիում մոտ 800 հա անտառածածկ տարածք է ոչնչացվել։ Չմոռանանք նաև Ադրբեջանի նավթարդյունաբերական Ապշերոնյան թերակղզու մասին։ Դեռևս 15 տարի առաջ Ադրբեջանի Բնապահպանության և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ բնապահպանական առումով այն Ադրբեջանի ամենաաղտոտված շրջանն է (թերակղզու ընդհանուր տարածքը 33․000 հա է, որից 10․600-ը՝ աղտոտված է նավթով)։

Փաստացի՝ «Առնիկան» կամ որեւէ գրատնային կազմակերպություն տարածաշրջանայաին բնապահպանության «փրկության» համար ոչ թե Հայաստան այլ Ադրբեջան պետք է գնա։ Բայց «որբի գլուխն» ինչպես միշտ Հայաստանն է, իսկ տեղական «վարսավիրները» բնապահպանների տեսքով, կարծես չեն խորշում օտարերկրյա անհասկանալի կազմակերպությունների քմահաճույքին Հայաստանը հանձնելու գործում մասնակցությունից։ Իսկ գուցե չեխական կազմակերպության նպատակը Ադրբեջանին մեր հանքարդյունաբերության մասին տվյալների փոխանցումն է։ Այս ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում, սակայն այս խնդիրները տեղ չեն գտնում մեր Արտաքին հետախուզական ծառայության «ռիսկերի» մասին զեկույցներում։ «Փաստինֆո»-ն հարցումներ է ուղարկել Չեխիայի եւ Հայաստանի իրավասու մարմիններին՝ պարզելու, թե արդյոք չեխական կառավարության կողմից նաեւ Ադրբեջանում է իրականացվում էկոլոգիական վերափոխման ծրագիր, քանզի Հայաստանում իրականացվող այդ ծրագիրը, կարծես թե, ֆինանսավորվում է նաեւ Չեխիայի կառավարության կողմից, եւ ինչպես է այդ ծրագրին վերաբերում ՀՀ ԱԳՆ-ն ու արդյոք մտավախություն չունեն, որ Հայաստանի տարածքում նման շրջայցերի արդյունքում ձեռք բերված տվյալները կարող են հասանելի դառնալ նաեւ ադրբեջանցիներին ու օգտագործվել ընդդեմ Հայաստանի։

Լուսանկարը՝ արխիվային։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08