Ադրբեջանgիները ոչնչացրել են Արցախի ԱԳՆ շենքի ներսի պատին գտնվող նկարիչ և քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանի որմնանկարը

09.09.2025 11:51
456

Արցախի Հանրապետության ԱԳՆ շենքի ապամոնտաժման ընթացքում, որը ներառված էր պատմամշակութային հուշարձանների ցանկում, Ստեփանակերտում գործող ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը ոչնչացրել է շենքի ներսի պատին գտնվող տաղանդավոր նկարիչ և քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանի հեղինակած որմնանկարը։ Այս մասին ահազանգում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։

«ԱԳՆ շենքի քանդումը Արցախի Անկախության օրը ոչ միայն նպատակ ուներ վերացնել անկախության խորհրդանիշները, այլև դարձավ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, աղավաղման և յուրացման հետևողական քաղաքականության հերթական դրսևորումը։

Մենք ընդգծում ենք, որ այս վանդալիզմի պատասխանատվությունը կրում է ոչ միայն Ադրբեջանը, այլև միջազգային հանրությունը, որը իր լռությամբ և անգործությամբ փաստացի խրախուսում է մշակութային ցեղասպանությունը։ Ոչ պակաս մտահոգիչ է նաև Հայաստանի իշխանությունների անգործությունը, որոնք պարտավոր էին պաշտպանել իրենց քաղաքացիների իրավունքները և Արցախի մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում։

Առնոլդ Մելիքսեթյանի որմնանկարի ոչնչացումը ոչ միայն արվեստի արժեքավոր գործի կորուստ է, այլև հիշողության ու արցախահայերի ինքնության ջնջման լայնածավալ քաղաքականության մի մասն»,- գրել է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22