Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, թե «կողմերը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասի շուրջ»

30.10.2023 17:46
772

Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և սպասում է Հայաստանի գործողություններին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար  Էլնուր Մամեդովը։ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի առաջարկն այսօր ուժի մեջ է մնում։ Ուստի հաջորդ քայլերը պետք է ձեռնարկի առաջին հերթին Հայաստանը»,- ասել է Մամեդովը։ Նա նշել է, թե այս պահին կողմերը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասի շուրջ և, ըստ նրա, դրա ստորագրման հավանականությունը պետք է ավելի մեծ լինի։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը հավատարիմ են մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումն իրատեսական կդառնա: Էմմա Չոբանյան

© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40