Գերխնդիրը` ուսման որակի բարձրացում

08.12.2014 14:33
3899

Նոյեմբերի 17-ին Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Հովիկ Ալեքսանյանը: Վերջինս նոյեմբերի 26-ին Կապանի տարածաշրջանի դպրոցների տնօրենների եւ փոխտնօրենների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել:

Վարչության պետի պաշտոնակատարը նախընտրեց չխոսել իր կյանքի եւ գործունեության մասին, այլ միանգամից անցավ գործի: Նա տնօրեններին խնդրեց ներկայացնել իրենց դպրոցի մեկ առաջնային խնդիր` խոստանալով դրանք առաջիկա մարզխորհրդի նիստում քննարկել եւ հնարավորության սահմաններում այդ հարցերին լուծում տալ:

Տնօրենները որպես առաջնային խնդիրներ նշեցին տանիքի, մարզադահլիճի եւ դահլիճի նորոգում, ջեռուցման ապահովում, համակարգչային սենյակների թարմացում, որոշ առարկաներից ուսուցչի թափուր տեղի համալրում եւ այլն: Ցավալի էր այն, որ փակման վտանգի առաջ հայտնված որոշ դպրոցների տնօրեններ նշեցին, որ ոչ մի խնդիր չունեն, այնինչ ամենամեծ խնդիրն իրենց դպրոցներում է` աշակերտների թիվը: Ներկաներից ոմանք էլ փոքր դպրոցի խնդիրներին կեսկատակ-կեսլուրջ էին վերաբերվում:

Խնդիրներին ծանոթանալուց հետո վարչության պետի պաշտոնակատարը նշեց, որ դպրոցի փոխտնօրեններին հրավիրելն ինքնանպատակ չէ. տարիներ շարունակ որոշ տնօրեններ խորհրդակցությունում քննարկված հարցերը չեն ներկայացրել ուսուցիչներին, եւ, բնական է, որ այդ դեպքում դպրոցի կրթական համակարգն ինչ-որ առումով թերի է եղել: Ուստի նրա առաջնային նպատակն է լինելու կրթության որակի բարձրացումը, որ հնարավոր է միայն դպրոցի բոլոր օղակների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ:

«Մեր խնդիրը լինելու է ոչ թե վերահսկել ուսուցչին կամ տնօրենին, այլ նպաստել նրանց արդյունավետ գործունեությանը, ուսման որակի բարձրացմանը», – նշեց Հովիկ Ալեքսանյանը:
Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցները պարբերաբար կայցելեն դպրոցներ` ծանոթանալու դասապրոցեսին, աշակերտների գիտելիքներին, դպրոցի խնդիրներին: «Նյութական բոլոր խնդիրներն էլ ժամանակի ընթացքում լուծվելու են. կարեւորը հոգեւոր արժեքների սերմանումն ու արդյունավետ դասապրոցեսի կազմակերպումն է», – նշեց վարչության պետի պաշտոնակատարը:

Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը տնօրեններին եւս մեկ անգամ հիշեցրեց ուսուցիչների ատեստավորման, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվության, «Հնդկաստանն իմ աչքերով» շարադրությունների եւ նկարների մրցույթի մասին:
«Dasaran.am» կրթական ծրագրի պահանջները բոլոր դպրոցները պետք է կատարեն ճիշտ ժամանակին, չնայած այն հանգամանքին, որ որոշ դպրոցների տնօրեններ դժգոհեցին ԿՏԱԿ-ի տրամադրած ինտերնետ կապի որակից:

Վերջում վարչության պետի պաշտոնակատարը, նշելով, որ արդեն մեկնարկել է 2014-15 ուստարվա հանրապետական առարկայական օլիմպիադան, ներկաներին հորդորեց ապահովել արդար ու անկողմնակալ ընտրություն, որ հանրապետական փուլում մարզն արձանագրի էական հաջողություններ:

Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը մատաղ սերնդի դաստիարակության, կրթության կազմակերպման գործում ներդրած ավանդի համար Կապանի N6 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանին հանձնեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի շնորհակալագիր` հիմք ընդունելով «Պատանի երկրապահ» ակումբի ստեղծման հանդիսավոր միջոցառումը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40