Մոսկվան կործանիչներ է առաջարկում Փհենյանին զինվորների դիմաց․ Eurasian Times

11.12.2024 16:12
621

Ուկրաինայի դեմ պատերազմում Հյուսիսային Կորեայի զորքերի մասնակցության դիմաց Մոսկվան ՄիԳ-29 և Սու-27 կործանիչներ կուղարկի Փհենյան, հայտնում է The Eurasian Time-ը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային՝ նշելով, որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան հարցի շուրջ արդեն համաձայնության են եկել։

Դեկտեմբերի 7-ին Ռեյգանի ազգային պաշտպանության ֆորումում ԱՄՆ հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Սամուել Պապարոն հայտարարել է, որ գործարքով Մոսկվան Փհենյանին «չորրորդ սերնդի հզոր կործանիչներ» կփոխանցի։

Պապարոն չի հստակեցրել, թե խոսքը քանի կործանիչի մասին է, փոխարենը նշել է, որ Փհենյան արդեն մոտ 12 հազար զինվոր է ուղարկել ռուսական զորքերի կողքին ուկրաինական ուժերի դեմ կռվելու համար։

Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, ավելին է ցանկանում անկնկալելով, օրինակ, բալիստիկ հրթիռների մարտագլխիկներ, արդիականացված հակաօդային պաշտպանության հնարավորություններ, ասել է Պապարոն՝ նկատելով՝ նման գոծարքը կամրապնդի Հյուսիսային Կորեայի ռազմական դիրքերը տարածաշրջանում։

2024-ի հոկտեմբերի 18-ին Հարավային Կորեան հայտարարեց, որ Փհենյանը սկսել է հատուկ ջոկատայիններ տեղափոխել Ռուսաստան։

Հոկտեմբերի վերջին Մոսկվան վավերացրեց ռազմական դաշինքը Փհենյանի հետ։ Փաստաթղթի հոդվածներից մեկում նշվում է՝ եթե կողմերից որևէ մեկը ռազմական հարձական ենթարկվի այլ պետության կամ պետությունների կողմից և հայտնվի պատերազմում, մյուսն անհապաղ ռազմական և այլ աջակցություն կցուցաբերի։

https://www.azatutyun.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22