Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ադրբեջանում այլևս չկան գերության մեջ գտնվող հայ կանայք

11.03.2021 17:30
1385

Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանում ենթադրաբար դեռ 3 հայ կին գերի կա։

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Ադրբեջանում այլևս չկան գերության մեջ գտնվող հայ կանայք։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

«Ցանկանում ենք նշել, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայկական ծագմամբ կանայք չկան։ Պատերազմի ընթացքում ձերբակալված 5 կանանցից մեծ մասն ազատ է արձակվել ռազմական գործողությունների ընթացքում», - նշել է ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:

Հիշեցնենք`այսօր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով բեյրութահայ Մարալ Նաջարյանի վերադարձի լուրը, հայտնեց, որ Ադրբեջանում ենթադրաբար դեռ 3 հայ կին գերի կա։

Զոհրաբյանը նշեց, որ նրանցից մեկը` Սիլվան, հաստատված է, մյուսների դեպքում դեռ չկա հաստատում, բայց ենթադրյալ գերիները մայր ու դուստր են։ Ինչպես նաև հայկական կողմն ունի մեծ թվով ռազմագերիներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ:



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40