Նիկոլ Փաշինյանը գնդակը փոխանցեց պաշտոնական Ստեփանակերտին

05.06.2018 10:37
1272

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման միջոցով հայտարարել եւ կոչ է արել Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, որ նրանք դադարեցնեն ակցիաները եւ ժամանակ ու հնարավորություն տրամադրեն Արցախի իշխանություններին, որպեսզի նրանք իրականացնեն ցուցարարների հետ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գնդակը հիմա Արցախի իշխանության դաշտում է, եւ պետք է տալ հնարավորություն, որ իշխանությունը կատարի այն փոփոխությունների վերաբերյալ քայլերը, որոնց շուրջ եղել են պայմանավորվածություններ: Եթե դրանք չարվեն, եթե ժամանակը չօգտագործվի դրա համար, ապա ցուցարարները կարող են «գնդակը վերադարձնել իրենց դաշտ», ասել է Փաշինյանը: Նրա հայտարարությունից հետո Ստեփանակերտի հանրահավաքների կազմկոմիտեն կայացրել է հանրահավաքները դադարեցնելու եւ իշխանության քայլերին սպասելու որոշում:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ու Ստեփանակերտի հանրահավաքի կազմկոմիտեի դրան արձագանքելուց հետո կարող ենք անել մի քանի եզրակացություն: Առաջին, որ Արցախում իրադարձությունների զարգացումը առնվազն այս փուլում որեւէ կերպ չխաթարեց չճանաչված այդ պետության կայունությունը՝ ի հեճուկս դրա վերաբերյալ աղմուկ-աղաղակի, որ բարձրացնում էին տարբեր շրջանակներ Երեւանում: Երկրորդ՝ Արցախի իշխանությունն ու ցուցարարները առնվազն կարողացան գալ միջանկյալ պայմանավորվածության, իսկ Երեւանն էլ, ըստ էության, իրեն վերապահեց ոչ թե լուծումներ պարտադրելու որոշում՝ ինչպես հորդորում էին Նիկոլ Փաշինյանին որոշ երեւելի գործիչներ, այլ պարզապես արձանագրեց այդ պայմանավորվածությունը եւ ըստ էության՝ նաեւ անուղղակիորեն ստանձնեց որոշակի երաշխավորություն դրանց իրականացման համար:

Համենայնդեպս, եթե այժմ Արցախի իշխանությունն իրապես չգնա փոփոխությունների ու ներքին կյանքի շոշափելի թարմացման, կառավարման արդյունավետության եւ համերկրային համերաշխությանն ուղղված կոնկրետ քայլերի, ապա դրանով, փաստորեն, անհարմար դրության մեջ դրած կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Երրորդն, այդ առումով, Նիկոլ Փաշինյանի հեղինակության արձանագրումն էր նաեւ արցախյան մասշտաբով, որ արձագանք գտավ ցուցարարների շրջանում, եւ այստեղ, իհարկե, անհրաժեշտ է անդրադառնալ այդ հանգամանքի մեկ այլ ասպեկտի, որն արդեն առնչվում է բոլորովին այլ հարցի՝ Հայաստանի ու Արցախի արտաքին քաղաքական խնդիրներին:

Փաշինյանի կոչն ու հանգուցալուծումը առնվազն այս փուլում, վկայելով նրա հեղինակության մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արցախում, ըստ էության, բավականին ամրացնող գործոն դարձան արցախյան խնդրում նրա դիրքորոշումների մասով, որ մայիսի 9-ին հնչել էին Ստեփանակերտում, եւ որքան էլ տարօրինակ չհնչի՝ տարակուսանքի էին արժանացել Հայաստանում, թե այդ կոչերը կարող են չընկալվել միջազգային ասպարեզում: Միջազգային ասպարեզում չի կարող չընկալվել դիրքորոշում, որը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Արցախի հանրության վստահությունը վայելող գործիչը: Եվ այդ տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, իրենով մեծ միջազգային լեգիտիմություն է հաղորդում նաեւ Արցախի իշխանությանը՝ այս առումով ինքն էլ գնդակը թողնելով պաշտոնական Ստեփանակերտի դաշտում:

Եվ ըստ այդմ՝ քայլերը, որոնք ակնկալվում են Արցախի իշխանությունից ներքին փոփոխությունների ուղղությամբ, իրականում միայն ներքին նշանակության քայլեր չեն, այլ ունեն նաեւ արտաքին մեծ նշանակություն՝ թեկուզ անուղղակի, բայց շոշափելի կշիռ ընդհանուր Հայաստան-արցախյան արտաքին քաղաքական ռազմավարության համատեքստում: Հետեւաբար, Արցախի իշխանությունը իրավիճակին պետք է մոտենա հենց այդ տեսանկյունից՝ օգտագործելով եթե ոչ պատմական, ապա առնվազն այս փուլում էական հնարավորությունը, որ ընձեռվում է ներկայումս:

1in.am

2018-06-05

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24