Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բորելի խոսքերը՝ նրան մեղադրելով հայանպաստ դիրքորոշման մեջ

14.02.2024 11:02
692

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բացասական է արձագանքել նաև Բորելի՝ զորքերի հետքաշման առաջարկին։

 Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։

«Չնայած Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի խաղաղ նախաձեռնություններին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը միակողմանի հայանպաստ դիրքորոշում է որդեգրել՝ դրանով իսկ անդունդ ստեղծելով Ադրբեջանի և Եվրամիության ինստիտուտների միջև, և, ի վերջո, ամբողջովին մեկուսացնում է իրեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Բորելը նաև ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը կրկին ընդգծում է զորքերը հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը։ Սրա վերաբերյալ էր Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել էր, թե այս առաջարկը ոչ մի գործնական նշանակություն չունի և ափսոսանք է առաջացնում։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01