Լավագույն պայմանները՝ Արծվանիկ գյուղի երեխաների համար

28.12.2024 13:29
851

Կապան համայնքի Արծվանիկ գյուղում օրը տոնական էր․ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, հանդիսավոր պայմաններում երեխաների շահագործմանն է հանձնվել Արծվանիկի մանկապարտեզի խաղահրապարակը, որի բացման և կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվել է վարչական ղեկավար Անուշավան Հարությունյանին և մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Հարությունյանին։

Հանդիսավոր արարողությունից հետո նորաբաց խաղահրապարակը լցվել է երեխաների ուրախ ու տրամադրող ներկայությամբ:

Ամանորին ընդառաջ՝ խաղահրապարակը յուրահատուկ նվեր էր գյուղի փոքրիկներին, քանի որ նրանց համար ստեղծվել է գեղեցիկ ու հաճելի անկյուն՝ հանգիստն ու ժամանցը հետաքրքիր անցկացնելու համար:

Տարածքը ամբողջովին բարեկարգվել և կանաչապատվել է, տեղադրվել են նոր խաղասարքեր, նստարաններ և զրուցարան։

Օրվա առթիվ երեխաներին և գյուղաբնակներին շնորհավորելու էին եկել նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «ԶՊՄԿ» ՓԲԸ Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Միջոցառումը եզրափակվել է ամանորյա ուրախ հանդեսով, երեխաների երգ ու պարով և Ձմեռ պապի անակնկալ այցով, ով նաև երեխաներին է հանձնել համայնքապետարանի կողմից պատրաստված քաղցրավենիքով լի տոպրակները։

Արծվանիկի մանկապարտեզի բակի վերանորոգումը կյանքի է կոչվել համայնք-կառավարություն համաներդրմամբ՝ շուրջ 38 մլն ՀՀ դրամ, որում համայնքի մասնաբաժինը՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամը ֆինանսավորել է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40