Ադրբեջանի ԱԳՆ-ն վրդովված արձագանքել է ՄՔԴ-ում Արարատ Միրզոյանի ելույթին

09.02.2024 15:28
731

«Մենք խստորեն մերժում և դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թվականի փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու արարողության ժամանակ արած հայտարարությունը՝ ուղղված Ադրբեջանին»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Միջազգային քրեական դատարանում:

Հայաստանին վերագրելով Ադրբեջանի որդեգրած քաղաքական գիծը՝ Հաջիզադեն «հուզված» նշել է, թե Միրզոյանի այս ելույթը  ցույց է տալիս, որ Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը իբր փորձ է՝ օգտագործելու համար այդ կառույցներն «անհիմն պնդումների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանության համար»։

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի էր ունեցել Հայաստանի՝ Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը, որի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես էր եկել հայտարարությամբ:

«ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ»,- նշել էր Միրզոյանը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22