«Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Կապանի վարչական տարածքներից բռնազավթվել է 2700 հա հողատարածք»․ Գեւորգ Փարսյան

16.04.2024 12:16
2318

2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների եւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Կապան համայնքի վարչական տարածքներից օկուպացվել է 2700 հա հողատարածք։ Այս մասին ապրիլի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով «Առավոտի» հարցին, ասաց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ Ըստ նրա՝ հիմնականում բռնազավթված են Ներքին Հանդի տարածքները։

«Ներքին Հանդ բնակավայրը ներկա դրությամբ երեք կողմից գտնվում է շրջապատված, եւ սեպտեմբերյան ագրեսիվ մարտական գործողությունների հետեւանքով գյուղի բնակիչները զրկվել են կենսական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ռեսուրսներից, նույնիսկ գերեզմանոցը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո»,- ասաց Փարսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է ազատագրվեն թշնամու կողմից բռնազավթված տարածքները, նա պատասխանեց․ «Դեռ վաղ է լուծումների վերաբերյալ ինչ-որ բան ասել։ Գիտեք, որ հիմա սահմանագծման-սահմանազատման գործընթաց է ընթանում, եւ հուսանք, որ հարցի լուծումը կտրվի խաղաղ ճանապարհով»։

Նա նշեց, որ Կապանի տարածաշրջանում անվտանգային իրավիճակն անփոփոխ է, ներկա դրությամբ կայուն է։

Հարցին, որ Տավուշում գյուղերի հանձնումը կարող է նաեւ խնդիրներ ստեղծել Սյունիքի համար, այսինքն՝ զիջումները կբերեն նոր բռնազավթումների, ի՞նչ պետք է անել, Փարսյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ հանրության մեջ այդ մտահոգությունները կան։ Եվ, իհարկե, մտահոգիչ է այն իրավիճակը, որ արդեն պատերազմից հետո 4 տարի մենք անընդհատ կորցնում ենք։ Իհարկե, մտահոգում է Հայաստանի անվտանգային իրավիճակը»։
 

aravot.am

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02