Ադրբեջանի ամեն մի քայլ փոխվում է Արցախի հարցից. Արցախի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները. Օսկանյան (տեսանյութ)

20.12.2024 15:07
577

Ադրբեջանի ամեն մի քայլ փոխվում է Արցախի հարցից. Արցախի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը:

«Ադրբեջանի նախագահը բազմաթիվ հայտարարություններ է արել և կարծես թե ամեն ինչ ավելի հստակ է դառնում, թե ինչպիսի ցուցակ է մեր առաջ դնում Ադրբեջանի նախագահն այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Չգիտեմ՝ խաղաղության պայմանագիրն ինչ է ենթադրում, վստահ եմ, որ այնտեղ արդեն Հայաստանի կողմից բազմաթիվ զիջումներ են արվել, կան իհարկե մեր տեսանելի զիջումները՝ Արցախի կորուստը, զոհերը, Հայաստանի տարածքի մի մասում Ադրբեջանի մխրճվելը, պայմանագրում վստահ եմ այլ զիջումներ ևս կան: Առաջին՝ պարզվում է 300,000 ադրբեջանցիներ դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է, որից պատասխան են սպասում: Երկրորդ՝ բողոք կա, որ պետք է ԵՄ դիտորդները հեռանան, երրորդ՝ Ադրբեջանը բողոքում է, որ ինքն ուզում է արգելի, որ ՀՀ-ն կարողանա զենք գնի այլ երկրներից: Խոսում է Սահմանադրությունը փոխելուց: Չի խոսում միջանցքի մասին, նախկինում է խոսել, բայց ես կարծում եմ, որ միջանցքի պահանջը ցուցակում կա, ուղղակի Ալիևը կարիք չի զգում դրա մասին խոսել, որովհետև ինքը  համարում է, որ դրա լուծումն իր համար ամենահասանելին է: Միջանցքն  ամենահասանելին է Ադրբեջանի համար, նա ողղակի կմտնի և կվերցնի: Ալիևն ինքն համարում է, որ Փաշինյանը խոստացել է միջանցքը և դա արդեն իր իրավունքն է  մտնել և վերցնել: Այնպես որ սա իսկապես լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Սրա հակառակ, որ ՀՀ իշխանություններն ասում են , որ միջանցքը կարմիր գիծ է ՀՀ-ի համար, բայց դա ոչինչ չի նշանակում, ընդհակառակն ինձ մտահոգում է անձամբ, Փաշինյանն ասել էր Արցախն ՀՀ է ու վերջ, հետո Արցախն ուղղակի նվիրեց Ադրբեջանին: Փաշինյանը փորձեց Ալիևի ասածներին պատասխան տալ՝ էլի պարտվողական տրամաբանությունից ելնելով: Փաշինյանն իր պատասխանով միաժամանակ 2 բան ապացուցեց, առաջինը, որ ՀՀ-ն սուվերեն պետություն չի, Փաշինյանի պատասխանը պիտի լիներ, որ դա քո գործը չի, մենք որպես սուվերեն պետություն ումից ինչ զենք ուզում ենք, գնում ենք, գնա դու քո խնդիրներով զբաղվի: Բայց նա միայն արդարացավ: Երկրորդը՝ որ նա ապացուցեց, որ այս  6 տարվա ընթացքում ինքը դիվանագիտությունից նոր բան չի սովորել: Փաշինյանի դիվանագիտական փորձը դա ձախողության փորձ է: Ինչ արել է դիվանագիտության մեջ Փաշինյանը, դա այս արդյունքներն են և շարունակվող զիջումները»,-ասել է Օսկանյանը:

Օսկանյանը վերջում եզրափակել է, որ Ղարաբաղի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանի ամեն մի քայլ փոխվում է Ղարաբաղի հարցից, Ղարաբաղի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները: Հայաստանի իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում է, որ արցախահայությունն իրենց տներից զկվել է: Նրանք պարտավոր են, պետք է բերեն հարցը օրակարգ»,- ասել է Օսկանյանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40