Ադրբեջանի դեսպանը դիպուկահարներով է սպառնում ԵՄ առաքելության դիտորդներին․ Լուազո

28.06.2023 17:18
860

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիկովի թվիթերյան գրառմանը:

Դեսպանին դուր չի եկել ԵՄ առաքելության դիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին և իր միկրոբլոգում նա ԵՄ ներկայացուցիչներին դիպուկահարներով է սպառնացել, գրում է infoport.am-ը:

«Նրանք գիտեն՝ ինչ անել իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար հրացանը մոտ 3000 մետր հեռահարությամբ է կրակում։ Տղանե՛ր, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից․․․»,- գրել է ադրբեջանցի դեսպանը և տեղադրել դիպուկահար հրացանի լուսանկարը։

Լուազոն այդ գրառումը որպես անմիջական սպառնալիք է որակել եվրոպացի դիտորդներին, որոնք պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.

«Արդյոք սա սպառնալի՞ք է Եվրախորհրդարանի պատգամավորներին։ Դա իսկապե՞ս ադրբեջանցի «դիվանագետն» է ասում։ Ի՞նչ մակարդակի է հասել ադրբեջանական դիվանագիտությունը։ Միջազգային դատարանի որոշման նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելն ու 120000 մարդու պատանդ վերցնելը հպարտանալու բան չէ։ Դա է պատճառը, որ ձեր նյարդերը տեղի են տալիս: Մեզ՝ հզոր արժեքներ ունեցող եվրոպացիների վրա դա տպավորություն չի թողնում։ Մենք շարունակելու ենք սատարել խաղաղությանն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ հարգանքին»։

Հայաստան այցի ընթացքում  Լուազոն հանդիպել է նաև դեպի Լաչինի միջանցքի մուտքը պարեկություն իրականացնող ԵՄ ներկայացուցիչների հետ, որից հետո հաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի շրջափակումը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40