Հայաստանում ապրող ադրբեջանցիները պետք է ներառվեն հաշտեցման գործընթացում․ Ադրբեջանցի փորձագետ

04.11.2025 17:05
609

Սկզբի համար մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում ժամանակին եղել է հսկայական ադրբեջանական համայնք։ Այս մասին նոյեմբերի 4-ին Երևանում «Օրբելի – 2025» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թոփչուբաշովի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը՝ մեկնաբանելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների «վերադարձի» մասին թեզը։

«Նրանք և նրանց նախնիները ժամանակին ապրել են Հայաստանում։ Այդ մարդիկ 20-րդ դարում մի քանի ալիքով լքել են այդ տարածաշրջանը՝ բնակություն հաստատելով թե՛ Ադրբեջանում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Սրանք մարդիկ են, որոնք պատկանում են որոշակի էթնիկ խմբի՝ իրենց առանձնահատկություններով։ Նրանք ունեն իրենց ենթաէթնիկ ծեսերը, ավանդույթները և նույնիսկ պարերը։ Նրանք Ադրբեջանում ունեն հսկայական տնտեսական և քաղաքական ուժ։ Հետևաբար, սխալ կլիներ անտեսել այս համայնքի գոյությունը։ Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, ես կարծում եմ, որ մարդկանց միջև փոխգործակցության գործընթացում պետք է ներգրավվի նաև այս համայնքը։ Նրանք պետք է սերտ կապեր ունենան հայերի հետ։ Ի վերջո, պետք է որոշակի կոնտակտ ստեղծվի։ 30-40 տարի երկու հասարակություններն էլ ապրել են իրենց «փուչիկի» մեջ։ Մենք կարող ենք մինչ օրս վիճել և բանավիճել, բայց անհրաժեշտ է այս ամենից գոնե դասեր քաղել։ Մենք պետք է լսենք միմյանց պատմությունները և հասկանանք դիրքորոշումները։ Այս կոնտակտը միանշանակ կօգնի մեզ փոխըմբռնման հարցում», - կարծում է Հուսեյնովը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40