Ավանեսյան Բորիս. շտապում էր երջանիկ լինել

29.12.2021 11:37
2313

Ավանեսյան Բորիս Վրեժի. ծնվել է 1990թ. փետրվարի 8-ին Կապանում: Սովորել է Կապանի թիվ 9, ապա՝ թիվ 10 դպրոցներում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ: 2008թ. զորակոչվել է բանակ, ծառայել է Գորիսի զորամասում:

2016թ. ամուսնացել է, ունի 2 երեխա:

Աշխատում էր Կապանի լեռնահարստացման կոմբինատում:

Բորիսը ծնողներ չուներ: Հայրը մահացել էր, երբ Բորիսը փոքր էր եղել, մորն օձը խայթել էր Արցախ գործուղման ժամանակ. Կապանի զորամասում խոհարար էր աշխատում տիկին Արմինեն եւ զորքին կերակրելու համար էր Արցախ մեկնել:

Բորիսի մասին մեզ կինը՝ Մարիամն  է պատմում. «Շատ գեղեցիկ սիրո պատմություն ենք ունեցել: Բորիսը կյանքում բազմաթիվ դժվարություններ էր տեսել, 22 տարեկանում որբացել էր: Շտապում էր երջանիկ լինել: Մեր համատեղ կյանքի սկզբում զգացվում էր այդ շտապողականությունը. երեք ամսվա ընթացքում նշանադրվեցինք ու հարսանիք արեցինք: Հետո ծնվեց մեր աղջիկը, ում նրա վաղամեռիկ մայրիկի անունով՝ Արմինե, կոչեցինք: Տղայիս էլ ենք նրա հայրիկի անունով Վարուժան  անվանակոչել:

Իսկապես երջանիկ էինք, նա էլ էր ասում, որ իր կյանքի երջանիկ օրերն է ապրում: Ծնվեց մեր տղան, թվում էր, թե կյանքը մեզ իդեալական երջանկություն է նվիրել:

2020 թ. սեպտեմբերի 1-ին նշեցինք տղայիս մեկամյակը, 27-ին սկսվեց պատերազմը: Երբ ստացավ զորահավաքի նամակը, խնդրեցի չգնալ, խնդրեցի զինկոմիսարիատում ասել, որ երկկողմանի ծնողազուրկ է, ասաց՝ ճակատագրի դեմ պայքարել չի կարելի ու գնաց: Նրան Ֆիզուլի (Վարանդա) էին տարել: Զոհվելու օրը պիտի վերադառնար՝ հերթափոխ էր: Ականատեսները պատմում են, որ մի քանի հոգու կյանք է փրկել իր կյանքի գնով: Մարմնում 38 բեկոր կար:

Մենք բազմաթիվ նպատակներ ունեինք, հիմա այդ նպատակներից յուրաքանչյուրը պիտի ի կատար ածեմ՝ աշխատում եմ, ընդունվել եմ համալսարան, որ բարձրագույն կրթություն ստանամ, երեխաներիս տանում եմ խմբակներ:

Տղաս հայրիկին չի հիշում, երբ զոհվեց, կարոտից սթրես ունեցավ մի քանի օր բարձր ջերմություն ուներ, խոսքի զարգացումը կանգ առավ: Իսկ աղջիկս, դա մի ուրիշ պատմություն է, նրանք անտեսանելի թելերով կապված էին միմյանց, ամեն գիշեր լաց է լինում՝ հորն է պահանջում: Բացատրել եմ, որ հայրիկը հերոսացել է ու երկնքում է, բայց նա էլի սպասում է: Նկարները բարձի տակ է պահում:

Նա չափազանց համեստ էր, բոլորը կվկայեն, որ շրջապատում  որեւէ մեկին չի նեղացրել: Կյանքը նրան շատ անգամ էր հարվածել, բայց նա չէր կոտրվել, ընդհակառակը՝ տարիքի համեմատ շատ հասուն եւ ուժեղ մարդ էր դարձել, ով վստահություն էր ներշնչում: Մենք գիտենք, որ հայրենիքը պաշտպանելը նրա ընտրությունն էր, գիտենք նաեւ, որ այս կյանքում նրա նպատակը, սերը, ուրախությունն ու երջանկությունը մենք էինք: Պիտի երեխաներս մեծ բարձունքների հասնեն, պիտի իրենց հորն արժանի մարդիկ լինեն, դա հիմա իմ ապրելու բանաձեւն է...»:

Բորիս Ավանեսյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 15-ին: Հուղարկավորվել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ 2020 թ. հոկտեմբերի 18-ին:

Տիգրանուհի Բադալյան

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46

«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին

15.09.2026 10:43