Ոչխարների խուզման փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է. այս անգամ մասնակցել է 16 խուզ անող 5 մարզից

09.06.2019 17:10
1195

Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Անասնաշուկայի տարածքում hունիսի 8-ին անցկացվել է Ոչխարների խուզման հինգերորդ փառատոնը, որը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) աջակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից։

«Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:  Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2500 մարդ Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերից, Երևանից, ինչպես նաև արտասահմանից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Այս տարի, համեմատած նախորդ տարիների, ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը թե՛ մասնակից համայնքների և թե՛ արտադրողների առումով: Սյունիքից և Վայոց Ձորից բացի, ներկայացված է եղել նաև Շիրակի մարզը: Ոչխարների խուզման մրցույթին այս տարի մասնակցել են 16 խուզ անողներ Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից: Հաղթող է ճանաչվել Զաքարյան Էդգարը Շաքի բնակավայրից:

Փառատոնին ներկա էին  մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում՝  ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի ղեկավար՝ Մուրադ Սիմոնյանը և Սննդի անվտանգության պետական տեսչության Ղեկավարի տեղակալ էդգար Ճաղարյանը,  ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն  Ստեֆանո Լազզարոտտոն:

Ստեֆանո Լազզարոտտոն կարևորեց նման միջոցառումները՝ նշելով, որ դրանք նպաստում են մարզի զարգացմանը:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ 4 փուլով, Նոր Զելանդիայից հրավիրված խուզ անողի ցուցադրական խուզում, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրեցին Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերի համայնքների արտադրողները:

 Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված      սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ճաշատեսակներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08