ՀՀ վարչապետն Ամուլսարի հարցով միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացության անհրաժեշտություն է տեսնում

15.09.2018 13:36
1190

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Փարիզում «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի հետ հանդիպումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանի կառավարության վերջնական որոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա: «Ցավոք, հունիսի վերջերին կամ հուլիսի սկզբին, երբ ես Ջերմուկում էի, ես ընկերությանն առաջարկեցի համագործակցել, որպեսզի կարողանանք փաստերի շուրջ եզրակացության գալ, բայց նրանք մերժեցին, և մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ անհրաժեշտ է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն: «Ես կարծում եմ, որ մենք պետք է երկու հարցի պատասխան ստանանք: Որքանով է նախագիծն անվտանգ Սևանի համար, և որքանով է նախագիծն անվտանգ Ջերմուկի ջրերի և ընդհանրապես ջրահավաք ավազանի համար»,- մանրամասնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ պետք է համաձայնվեն այն հարցի շուրջ, որ Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը կապված է հենց վերը նշված խնդիրների հետ: «Եթե պարզվի, որ նախագիծն անվտանգ է Սևանի համար, ինչպես նաև Ջերմուկի ջրերի և ջրային ավազանի համար, մենք, հաշվի առնելով, ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, մենք հնարավորություն կտանք, որպեսզի հանքը շահագործվի:  Եթե պարզվի, որ Սևանի կամ Ջերմուկի ջրահավաք ավազանի համար վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք»,- եզրափակեց վարչապետը:

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40