Պետությունը նախատեսում է մարզերում իրականացնել բազմաբնակարան շենքերի շինարարություն

03.08.2019 15:45
1249

Պետությունը նախատեսում է մարզերում իրականացնել նոր շենքերի շինարարություն, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել նաև հիպոթեքային ծրագիր: Շինարարության ծրագիրը նախատեսվում է սկսել 2020 թվականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 3-ին Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ նշեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Մինչ այս ծրագիրը գործում էր մայրաքաղաքում, իսկ մարզերում ոչ, քանզի նոր շենքերի կառուցապատում մարզերում չէր իրականացվում։

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է սկսել Գյումրիից։ «Նախատեսված  է ծրագիրն իրականացնել միջին ու փոքր քաղաքներում, բնականաբար՝ Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, ինչպես նաև Սյունիքի ու Գեղարքունիքի  մարզերում: Մինչ այս դա իրականացվում էր Երևան քաղաքում, մի պարզ պատճառով, որ ոչ մի քաղաքում չկա նոր բնակարան, որը պարտադիր պայման է այդ հիփոթեքային ծրագրում ընդգրկվելու համար: Վարչապետի հետ խորհրդակցելուց հետո մենք սկսում ենք այս ծրագիրը: Սկզբնական 1-ական բնակելիներ՝ 4 կամ 5 հարկանի, սեյսմակայուն: Դրանք  լինելու են նոր սերնդի՝ էներգաէֆեկտիվ, միջազգային բոլոր նորմերին համապատասխան»,-նշեց Վահագն Վերմիշյանը՝  տեղեկացնելով, որ դրանք պետք է կառուցվեն 1 տարվա ընթացքում, եթե ծրագիրը հաջողվեց, այն շարունակական բնույթ կկրի: «Շինարարությունը չպետք է  ուշանա»,-հավելեց պատասխանատուն:

Արմենուհի Մխոյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01