Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

23.10.2023 17:05
1315

Ադրբեջանի և Իրանի պետական սահմանին նախօրեին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության «Գոյթեփե» սահմանապահ ջոկատի՝ Յարդըմլի շրջանի Օստայր գյուղի մոտակայքում, գրանցվել է Իրանից երկու անհայտ անձի կողմից թմրանյութի խոշոր խմբաքանակի մաքսանենգ ճանապարհով տեղափոխման դեպք, որը կասեցվել է սահմանապահ ծառայության կողմից։ Նշվում է, որ սահմանախախտները հրազենից կրակ են բացել և փորձել փախուստի դիմել։ Սահմանապահներին հաջողվել է զինաթափել սահմանախախտներին։ Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածները Իրանի քաղաքացիներ են՝ Իբրահիմզադե Ջանալին (ծնված 1986 թ.) և Սիյամեք Ֆարզին (ծնված 2003 թ.)։ Նրանց մոտ հայտնաբերվել և առգրավվել է 9 կգ 55 գրամ ընդհանուր քաշով թմրանյութ։ Հաղորդվում է, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են։ Էմմա Չոբանյան

© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40