Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման բոլոր նախադրյալները կան. Պատրուշեւ

04.11.2023 18:24
928

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման բոլոր նախադրյալները կան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը՝ ելույթ ունենալով ԺՏՆՑ-ում, «Ռուսաստան» ցուցահանդես-համաժողովում, «Գիտելիք» ընկերության լեկտորիումի շրջանակում։

«Դրա համար բոլոր նախադրյալները կան»,- ասել է Պատրուշեւը՝ խոսելով պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։

Նա հիշեցրել է, որ ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստությունը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր անել իր հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին 1991թ. սահմաններում Արեւմուտքի ազդեցության տակ։

«Նա հայտարարություններ է արել, որ մենք (Երեւանը- խմբ.) կճանաչենք տարածքները 1991թ. քարտեզով... Նա ուղիղ նշել է տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ այդ խոստովանությունները եւ հայտարարությունները նա արել է Արեւմուտքի ազդեցության տակ։ Նա նրանց հետ բանակցություններ է վարել»,- ասել է Պատրուշեւը։

news.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24