Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացմանը. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին

01.08.2023 19:03
1037

2023 թ. օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և Արցախի Հանրապետության մի շարք հասարական կազմակերպությունների հետ համատեղ, դիմում է ներկայացրել Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։

Դիմումով Հատուկ խորհրդականին է ներկայացվել համապարփակ զեկույց՝ Արցախի Հանրապետության Բերձորի (Լաչինի) միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում կատարվող միջազգային հանցագործությունների մասին։ Մասնավորապես, զեկույցը մանրամասն վերլուծում է Ադրբեջանի և իր ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային և լուրջ խախտումները՝ հիմնված էթնիկ ծագման վրա։ Զեկույցում հիմնավորվում է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը առաջին իսկ օրվանից միջազգային հանցագործություն՝ մասնավորապես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը 2023 թ. հունիսի 15-ից հետո վերաճել է ցեղասպանության։ Ցեղասպանության հանցագործությունը, ի թիվս այլնի, իրականացվում է կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմամբ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ ֆիզիկական ոչնչացմանը։

Զեկույցում ներկայացված են փաստեր առ այն, որ Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունը Արցախի էթնիկ հայերի` որպես այդպիսին, ոչնչացումն է, որը բազմիցս ուղղակիորեն արտահայտվել է ադրբեջանական ամենաբարձր քաղաքական մակարդակում։ Ցեղասպանության հանցագործությունը Արցախում իրականացվում է hայերի նկատմամբ էթնիկ խտրականության՝ արմենոֆոբիայի պետական ցեղասպան քաղաքականության համատեքստում։

Ըստ այդմ՝ Հատուկ խորհրդականին խնդրել ենք դիտարկել իր մանդատի ներքո առկա վաղ նախազգուշացման մեխանիզմի գործարկման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության ճգնաժամային իրավիճակը ներկայացնելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և նրա միջոցով Անվտանգության խորհրդի ուշադրությանը։

Armenian Genocide Museum & Institute 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40