Օրհասական պահ է. Պարգև սրբազանը մի խումբ հայերի հետ բողոքի ակցիա են անում Ադամ Շիֆի գրասենյակի մոտ

08.08.2023 14:12
831

Ամերիկահայերը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անում հանուն Արցախի։

Ակցիային մասնակցում է նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որն ԱՄՆ–ում է բուժման նպատակով։

«Հաջողության հասնում է նա, ով պայքարում է։ Եթե մենք չպայքարեինք Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ոչ ոք չէր ճանաչի։ Եթե մենք ժամանակին չպայքարեինք Արցախի ժողովրդի իրավունքի, անկախության համար, մենք ոչինչ չէինք ունենա։ Հիմա օրհասական պահ է, ամբողջ հայությունը պետք է ոտքի կանգնի»,– infoport-ի փոխանցմամբ` նշեց Պարգև սրբազանը։

Նրա խոսքով` պետք է պայքարել ամեն հնարավոր ձևով, որպեսզի Արցախն իրեն միայնակ չզգա։

Ակցիայի մասնակիցները պաստառներով են եկել, որոնց վրա գրված է. «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին», «Հայերը ցեղասպանվում են ադրբեջանական օրենքների պատճառով», «Դադարեցրե՛ք երկրորդ Հայոց ցեղասպանությունը»։

Նրանք պաստառները փակցրել են Շիֆի գրասենյակի դռներին ու պատուհաններին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40