ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ

28.11.2024 10:42
507

Ադրբեջանում վաղուց էին խոսում Հայաստանի դեմ միջազգային դատարան նոր հայց ներկայացնելու մասին, ընդ որում՝ ֆանտաստիկ չափի պահանջով՝ մեկ տրիլիոն եվրոյի չափով: Իհարկե, զուտ իրավական տեսանկյունից նման հայց ներկայացնելն ուղղակի ֆանտաստիկայի ոլորտից է եւ ոչ մի հիմք չունի, բայց դա հոգեբանական ճնշման, միջազգային կարծիքի վրա ներազդելու միջոց է: Հատկապես ալիևյան Haqqin․az կայքը նշում է, որ քանի որ Հայաստանը մեկ տրիլիոնի չափով գումար չունի՝ այդ «տուգանքի» փոխարեն կարող է փոխհատուցել տարածքներով:

Իհարկե հասկանալի է, թե ուր է տանում ալիևյան՝ հայատյացության ու ստի վրա հիմնված ադրբեջանական քարոզչությունը, սակայն մտահոգության առիթ է տալիս ՀՀ ներկա իշխանությունների պահվածքը: Այն, որ Փաշինյանը ոչ մի դիմադրություն ցույց չի տալիս՝ կատարում է Ալիևի բոլոր հրահանգներն ու ցանկությունները, կասկածի տեղիք չեն տալիս, որ առանց որևէ միջազգային դատարանի որոշման էլ Փաշինյանը կգնա տարածքների զիջման, միայն թե իր «կիրթ» գործընկեր Ալիևը գոհ մնա:

Արդյո՞ք Ադրբեջանը կարող է Հայաստանից փոխհատուցում ստանալ՝ քաղաքական տեռորի ենթարկելով Հայաստանին ու դրա ազդեցության տակ զիջումներ կորզելով Փաշինյանին, քաղաքագետ  Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ցամաքային կապ ունենալն ու այսպես կոչված «թյուրքական աշխարհ» ստեղծելն է, որը աշխարհաքաղաքական փոփոխությունների կբերի տարածաշրջանում: Այնտեղ կան շահեր, որոնք վերաբերում են թե Իրանին, թե Ռուսաստանին ու Չինաստանին ու կան երկրներ, որոնք կանգնած են այս ծրագրի հետևում։ Օրինակ, այս հարցում շատ ակտիվ է Մեծ Բրիտանիան: Այսինքն, խնդիրը Կենտրոնական Ասիա դուրս գալն է. քաղաքագիտության հիմնադիրներից օրինակ Մակինդեռը և Հաուհոլտերը դեռևս հարյուր տարի առաջ այդ խնդիրը քննարկում էին, որ ով տիրապետի Կենտրոնական Ասիային, նա կարող է հեգեմոնիա ունենալ ամբողջ աշխարհի վրա:

«Եւ հիմա անընդհատ կոնֆերանսներ են տեղի ունենում՝ Կենտրոնական Ասիա-Միացյալ Նահանգներ, Կենտրոնական Ասիա- Եվրամիություն, Կենտրոնական Ասիա -Չինաստան, Կենտրոնական Ասիա-Ռուսաստան, և այս վերջերս նույնպես ուղեղային կետրոններում հոդվածներ են տպագրվում, որտեղ Թրամփին խորհուրդ են տալիս ավելի ակտիվ լինել Կենտրոնական Ասիայում և թույլ չտալ, որպեսզի այն անցնի Ռուսաստանի և Չինաստանի տիրապետության տակ: Իսկ Կենտրոնական Ասիա ճանապարհը կարող է գնալ միայն Հարավային Կովկասով, որովհետև մի կողմից Ռուսաստանն է, մի կողմից Իրանը, մյուս կողմից Չինաստանը: Այսինքն, Հարավային Կովկասը դա դուռ է դեպի Կենտրոնական Ասիա, իսկ այնտեղ, ըստ աշխարհաքաղաքականության կորիֆեյների, որոշվում է համաշխարհային տիրապետության հարցը: Այսինքն, Կենտրոնական Ասիան դա Եվրասիայի կորիզն է»,-ասաց Դանիելյանը:

Հարավային Կովկասն այն դուռն է, որով Արևմուտքը կարող է մտնել Կենտրոնական Ասիա, իսկ Արևմուտքի գործիքը թուրքական աշխարհն է: Կա երկու ճանապարհ՝ Վրաստանով և Հայաստանով և բնականաբար շատ մեծ կարևորություն է ստանում Սյունիքի հարցը: Ադրբեջանի և Թուրքիայի խնդիրն է տարածքային փոփոխությունների հանգեցնել, որպեսզի առնվազն կարողանան նվաճել Սյունիքը, իսկ հետագայում, եթե կարողանան՝ նաև ամբողջ Հայաստանը և կան խոշոր խաղացողներ, որ դրանում շահագրգռված են՝ կարծում է Դանիելյանը։
«Սա մեծ համաշխարհային խաղի կարևոր կետերից մեկն է: Այդ խնդիրը լուծելու համար բնականաբար պետք է իրավական հիմք: Ու դա փորձում են տարբեր եղանակներով ստեղծել, դա նոր չի սկսվել, ու եթե խորանանք, հարյուր տարի առաջ էլ Սյունիքի շուրջը այդ պայքարը գնում էր Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի միջև: Թուրքիայի պահանջներից մեկն էր, որ Նախիջևանը և Սյունիքը լինեն Արդբեջանի կազմում և 30-ական թվականներին տարածքային փոփոխություններ կատարեցին Իրանի հետ, որ Թուրքիան Նախիջևանի հետ սահման ունենա»,-ասաց քաղաքագետը:

Բնականաբար սահմանների այդ փոփոխությանն ուղղված ագրեսիայի համար լեգիտիմ հիմքեր պիտի ստեղծվեն և փորձեր կատարվում են ու այս խոսակցությունները կարելի է դիտարկել որպես զոնդաժ՝ նման հիմք ստեղծելու համար:
«Բայց ամենավտանգավորն այն է, որ սրա հետևում կան ավելի հզոր ուժեր, քան Ադրբեջանն ու Թուրքիան են և նրանց այդ գործողությունները ոչ թե Հայաստանի դեմ են կամ Թուրքիայի- Ադրբեջանի օգտին, այլ իրենց խնդիրները լուծելու համար են և բնականաբար նրանց ցանկությունը կլինի, որ այդ ճանապարհները վերահսկեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլ նաև իրենք, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան հետագայում իրենց համար կառավարելի լինեն»,-ասաց Ստեփան Դանիելյանը:

Այս սցենարի իրագործմանը կարող են դեմ լինել առաջին հերթին Ռուսաստանն ու Իրանը, որովհետև դա խնդիրներ է առաջացնելու հենց իրենց տարածքային ամբողջականության տեսանկյունից: Թուրքական բնակչություն կա թե Ռուսաստանում և թե Իրանում, և Մեծ Թուրանի քարտեզներում, որը նույնիսկ Թուրքիայի նախագահն է ցուցադրում, նաև Ռուսաստանի ու Իրանի տարածքներն են ներառում:

«Ինչ-որ առումով կարող ենք համարել, որ Չինաստանն էլ կարող է դեմ լինել, բայց Չինաստանը մի կողմից առևտրական ուղի կարող է ձեռք բերել, որը, սակայն, մյուս կողմից կարող է իր դեմ աշխատել, որովհետև իրենց մի մեծ հատվածում՝Ույգուրստանում, որը այսպես կոչված թյուրքական աշխարհի մեջ է ներառված, և Չինաստանը ույղուրների խնդիր ունի՝ միշտ այդ հարցը բարձրացնում է միջազգային հարթակներում և այն երկրներում, որոնք թուրքական աշխարհի հետևում են կանգնած: Այս հարցը լուծվելու է կախված աշխարհաքաղաքական իրավիճակից, եթե պետք լինի՝ պատերազմով էլ կլուծվի: Տեսնում ենք, թե Գազայում ինչ է կատարվում, Լիբանանում ինչ է կատարվում, Սիրիայում ինչ է կատարվում, այսինքն, որևէ բարոյական նորմեր միջազգային հարաբերություններում չկան՝ միայն շահերն են դեր խաղում»,-եզրափակեց Դանիելյանը:

hraparak.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10