Ադրբեջանի հետ սահմանազատումը բարդ գործընթաց է, կարող է տարիներ տեւել. Մհեր Գրիգորյան

15.12.2023 15:05
1007

Աշխատակարգը նկարագրում է, թե ինչպես են երկրների հանձնաժողովները աշխատանքային նիստեր եւ հանդիպումներ կազմակերպելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների գործունեության աշխատակարգին, որը հաստատվեց երեկ:

«Դուք գիտեք, որ մենք ունենք սահմանազատման հանձնաժողով, եւ ադրբեջանական կողմն ունի նման հանձնաժողով: Մեր աշխատանքների տրամաբանությունն այն է, որ տեղի է ունենում հանձնաժողովների հանդիպում: Մենք ճիշտ համարեցինք, որ կանոնակարգենք այդ աշխատանքի ընթացքը,  մասնավորապես, երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ոնց ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում եւ այլն: Խոսելու ենք անգլերեն կամ ռուսերեն, երկուսն էլ հնարավոր է»:

Դիտարկմանը, որ աշխատակարգում նշվել է, որ հանդիպում կարող են ունենալ նաեւ երրորդ երկրում, փոխվարչապետը հիշեցրեց, որ նման բան արդեն եղել է. «Մի հանդիպում ունեցել ենք Բրյուսելում, մեկ անգամ էլ Մոսկվայում»:

Մհեր Գրիգորյանի խոսքով, սահմանազատման, նաեւ սահմանագծման գործընթացը բավականին երկար կտեւի, որովհետեւ դա բավականին բարդ գործընթաց է. «Չեմ կարող բացառել, որ դա տարիների աշխատանք է: Մենք աշխատանքն այսպես ենք պատկերացնում. Հանձնաժողովների հանդիպումների ժամանակ կողմերից ամեն մեկը իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք նկարագրություն ունեն, կամ որեւէ կարգավորում ունեն սահմանի, եւ սկսվում է  քննարկում, մտքերի փոխանակում այդ փաստաթղթի եւ այդ տոպոգրաֆիկ քարտեզի վերաբերյալ: Բնականաբար, դա պետք է արվի հատված առ հատված»,-ասաց փոխվարչապետը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40