Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ երկրի սուվերենությունն ու անկախությունն ամրապնդելու հարցում. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

13.01.2023 15:04
852

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն վստահեցնում է, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու երկրի սուվերենությունն ու անկախությունը. Ֆրանսիան կանգնած է եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների:

Յաել Բրաուն-Պիվեն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների համար իր հայտարարությունում: 

Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշեց, որ իրենք պարտավոր էին լինել Հայաստանում, քանի որ առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում, բռնկվում և խոցելի են դարձնում Հայաստանը: «Եվ մենք՝ Ֆրանսիան, պետք է կանգնած լինենք եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների, հարձակումների»,-ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական սադրանքները աղմուկ են բարձրացրել Ֆրանսիայում, և ԱԺ-ն արձագանքել է դրան: Մասնավորապես, ընդունվել է բանաձև, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիան դադարեցնել և Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատել:

«Ինչպես գիտեք՝ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու երկրի սուվերենությունն ու անկախությունը: Կառավարության և նախագահ Էմանուել Մակրոնի, ընդհանրապես մեր երկրի զգոնությունն ամբողջական է»,-վստահեցրեց նա՝ հավելելով, որ Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ:

Ֆրանսիան շատ անհանգիստ է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ: «Մենք մտահոգված ենք, քանի որ շրջափակումը մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է»,-նշեց Յաել Բրաուն-Պիվեն:

Ֆրանսիայի ԱԺ նախագահի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանում վաղն իսկ հանդիպելու է ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք աշխատում են շրջափակման արդյունքում տուժած մարդկանց հետ: Ֆրանսիայի ԱԺ նախագահը կարևորեց ճանապարհի բացումը, էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը, ինտերնետի վերականգնումը:

«Մենք ամեն ինչ կանենք, որ խուսափենք մարդասիրական աղետից: Ցանկանում եմ նաև մեր մտահոգությունը հայտնել պատմական և մշակութային ժառանգության առումով, որն այսօր վտանգված է և կարող է ոչնչացվել : Մոտ 1500 հայկական մշակութային և պատմական ժառանգության նմուշներ պետք է անպայման պահպանվեն: Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Ժառանգությունը մեր պատմությունն է: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բոլոր կողմերի միջև երկխոսությունը, որ հասնենք խաղաղ ու կայուն լուծման»,-ասաց նա:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը ողջունեց նաև միջխորհրդարանական այն համաձայնությունը, որը ստորագրել են ԱԺ նախագահի հետ, այն պետք է թույլ տա էլ ավելի ամրապնդել բարեկամական կապերը, խորհրդարանների միջև գոյություն ունեցող խորը հարաբերությունները:

https://artsakhpress.am/

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24