Ադրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերшզմ. ադրբեջանագետ

22.06.2026 11:38
398

Հայաստանը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող պետական հայեցակարգը ագրեսիվ կերպով առաջ մղելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Օրեր առաջ իրենց նախագահի ուղիղ հրահանգով հավաքվում են Նախիջևանում, որտեղ մոտ 20 տարի առաջ վերջնականապես հողին են հավասարեցրել հայկական մշակութային հարուստ ժառանգությունը։ Այդ հավաքի ժամանակ որոշում են մեր պետությունը կոչել իրենց «հայրենիք», անունն էլ դնել «Արևմտյան Ադրբեջան», հետո էնքան են լկտիանում, որ վիդեոկապ են դնում Երևանի փողոցների հետ ու ասում՝ «վայ, տեսեք, մեր հողն է»։

Այս աբսուրդը այնքան շատ է, այնքան անհավանական է, որ մեկ-մեկ ասում ես՝ լավ, ո՞նց է սենց բան հնարավոր։ Հետո վերադառնում ես պարզ մարդկային տրամաբանությանը, ֆիքսում, որ Ադրբեջանը ագրեսիվ ու ցեղասպան պետություն է, եղել է այդպիսին ու մնում է այդպիսին, որ իրենց համար Հայաստանի, հայերի դեմ զավթողականության և ատելության քարոզը ջուր խմելու պես սովորական բան է։ Հետո հիշում ես, որ ՀՀ-ում ղեկավարող «կզած» ու Ալիևի շողքից սեղանի տակ մտնող կոլաբորանտները միմիայն մեծացրել են Ալիևի ախորժակը։ Որքան շատ են զիջել մեր սահմանների, մեր կյանքերի, մեր արժանապատվության հաշվին, այնքան ավելի վտանգավոր են դարձրել Ադրբեջանին մեր պետության հանդեպ։

Իմիջայլոց, այդ հավաքի ժամանակ Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը ուղիղ տեքստով ասել է․ «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»։ Թարգմանաբար սա նշանակում է՝ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերը մեր պետական նոր ռազմավարությունն են։ Իսկ դա հնարավոր է դարձել բացառապես Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում կայացրած որոշումներից հետո, մինչ այդ Ադրբեջանը երբեք նման բան ասել չէր համարձակվի։ Ընդ որում, այս ճշմարտությունը ընդունել է հենց ինքը Ալիևը՝ հայտարարելով, որ «վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը․․․»։

Կրկնեմ ևս մեկ անգամ՝ այս զավթողական հայեցակարգի շրջանառության մեջ դնելու օրվանից ի վեր (24.12.2022) հնարավոր էր բոլոր դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական մեթոդներով սա դարձնել մեծագույն գլխացավանք Ադրբեջանի ղեկավարության համար՝ այն կարգի, որ Ալիևը փոշմաներ այդ տերմինը կիրառելու համար։ Դրա բոլոր հնարավորությունները եղել են ու կան, բայց ներկայիս ղեկավարությունը դա անելու փոխարեն ուղղակի պայքարում է մեր ինքնության, պետության հիմքերի, Անկախության հռչակագրի, բանակի, կռվի, Արցախի, եկեղեցու և ազգային արժանապատվության դեմ՝ Ալիևի պահանջին համապատասխան։

Դրանով ամեն ինչ ասված է՝ հասկացողների և հասկանալ ցանկացողների համար, իհարկե»,- նշել է նա։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24