Սուբվենցիոն ծրագրերի ընթացքի եւ որակի դիտարկումները շարունակվում են

24.07.2021 17:49
5851

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուշադրության կենտրոնում ոչ միայն Կապան քաղաքն է, այլ նաև գյուղերը՝ իրենց առաջնահերթ խնդիրներով։ Հետևաբար Կապանի համայնքապետարանի կողմից ներկայացված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերից անմասն չեն մնացել գյուղական բնակավայրերը։

Ծրագրի շրջանակներում Ագարակ և Եղվարդ բնակավայրերում կառուցվում է խմելու ջրի նոր ջրագիծ, ինչի արդյունքում 2 սահմանամերձ գյուղեր ամբողջությամբ կապահովվեն խմելու ջրով։ Այսինքն ծրագրի իրականացումը կբարելավի Ագարակ բնակավայրի թվով 160 և Եղվարդ բնակավայրի թվով 300 բնակիչների կենցաղային պայմանները, բնակիչներին ջուր կմատակարարվի ոչ թե շաբաթը մեկ անգամ, այլ ամեն օր և տարիներ շարունակ անլուծելի թվացող խնդիրը վերջնականապես կհանգուցալուծվի:

 Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 201 894 610 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 70% կամ 141 326 227 ՀՀ դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 30% կամ 60 568 227 ՀՀ դրամ

 Շինարարական կազմակերպությունը՝ «ՇԻՆ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ

Սուբվենցիայի մեկ այլ ծրագրով կապիտալ հիմնանորոգվում է սահմանամերձ Դավիթ Բեկ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատության շենքը, որից հետո նախատեսվում է ավելի մեծ թվով երեխաների հաճախելիություն։ ՆՈՒՀ–ում ստեղծվելու են երեխաների համար բոլոր անհրաժեշտ պայմանները՝ օրը բովանդակալից և հագեցած անցկացնելու համար։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 23 719 560 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 65% կամ 15 417 714 ՀՀ դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 35% կամ 8 301 846 ՀՀ դրամ

 Շինարարական կազմակերպությունը՝ «ՎԻԿԱՐՏ» ՍՊԸ

Յուրաքանչյուր երեխայի համար նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու համար այլընտրանքային ՆՈՒՀ-ի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Վարդավանք բնակավայրում, որտեղ նորոգումից հետո հաճախելու է մոտ 12 երեխա։

 Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 19 426 068 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 65% կամ 12 626 944 ՀՀ դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 35% կամ 6 799 123 ՀՀ դրամ

 Շինարարական կազմակերպությունը՝ «ՎԻԿԱՐՏ» ՍՊԸ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40