Էդ ո՞վ է ասել, որ ադրբեջանցին թշնամի է, իրենց հողում են նստած. Տաթեւում ՔՊ-ի թեկնածու

17.09.2021 23:35
6376

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն, ընդ որում` առաջին անգամ համամասնական ընտրակարգով: Արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք նույն մարզի Տեղ համայնքի սկանդալային առաջիկա ընտրությանը, որտեղ իշխանությունը «ճամփա է բացում» մարզպետի քրոջ իշխանական որդու համար։

Այս անգամ մենք զրուցել ենք Տաթեւ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արթուր Մաթեւոսյանի հետ, որը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ մայիսի 12-ից պաշտոնակատար է, ընտրություններում իր շանսերը չի ցանկանում գնահատել։

-Դուք ՔՊ-ի անդա՞մ եք։

-Դա Ձեզ հետաքրքո՞ւմ է։

-Այո։

-Ես Ձեր հարցերին չեմ կարող պատասխանել։

-Ինչո՞ւ եք խուսափում։

-Ես չեմ խուսափում, ես վաղուց անդամ եմ, պաշտպանում եմ այս կուսակցության շահերը, որ երկրում մի բան փոխվի, կարողանանք մի բան փոխել, եւ ազատվենք, ոչ ասենք թալանին։

- «Երկրում մի բան փոխել» ասելով նկատի ունե՞ք այն, որ թշնամին Սյունիքի սահմաններում է նստում։

-Մենք չունենք թշնամի Սյունիքի սահմաններում։

-Ինչպե՞ս չունենք, Կապանում թշնամի չկա՞ սահմանին։

-Էդ ո՞վ է ասել, որ թշնամի են, եսիմ ով են, ինչի՞ եք ժողովրդին մեկը մյուսի դեմ լարում։

-Շուռնուխում ադրբեջանցի է նստած սահմանին, մեզ թշնամի չէ՞։

-Շուռնուխում ադրբեջանցի է նստած իրենց սահմանի վրա, իրենց հողում։ Ես 4 տարի սովորել եմ Կապանում, 4 տարի գնացել-եկել եմ Կապան,թուրքերին ես տեսել եմ Շուռնուխի այդ հատվածում։

-Նորմա՞լ է։

-Դե, երեսուն տարի սովոր չէինք դրան, ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք։

-Եւ պիտի սովորե՞նք։

-Բա ի՞նչ պիտի անենք, ասեք՝ անենք, ատոմային ռումբ գցե՞նք։

-Եթե ես լինեի վարչապետ, կպատասխանեի, հիմա Ձեզ հարց եմ տալիս։

-Պահ-պահ-պահ։

-Դուք տեղյա՞կ եք՝ Սյունիքի ճանապարհներին ինչ է կատարվում։

-Ճանաչո՞ւմ եք Սյունիքը, եղե՞լ եք Սյունիքում։

-Բազմիցս․․․ես Ձեզ հարց եմ տալիս՝ այդ նույն սյունեցիները չէի՞ն երկրի ղեկավարին հայհոյանքներով ընդունել։

-Սյունեցիներն ապրում են իրենց տեղում, արարում են ի բարօրություն մեր ժողովրդի, ապրում են, կյանքը շարունակվում է բնականոն հունով։ Սյունիքի ժողովուրդը ապացուցեց հունիսի 21-ին ի լուր աշխարհի։

-Ես հարցս կրկնում եմ՝ այդ նույն սյունեցիները չէի՞ն երկրի ղեկավարին հայհոյանքներով ընդունել։

-Ես այդքան ժամանակ չունեմ Ձեր հարցերին պատասխանել։

-Լուրեր կան մամուլում, որ Տեղ համայնքում իշխանությունը ընդդիմադիր թեկնածուներին ճնշում է, Ձեզ մոտ ինչպիսի՞ վիճակ է։

-Շատ լավ է, ազատ, անկախ Հայաստան, մարդիկ իրենց հոգսերով, սպասում են՝ ընտրություններին, թե ով ոնց կընտրի, ես չգիտեմ։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08