Սահմանամերձ Սզնակի բնակիչները վճռական են տեր լինելու իրենց գյուղին

25.01.2021 14:41
5939

Կապան խոշորացված համայնքի Սզնակ բնակավայրում բնակիչները փորձում են հարմարվել նոր իրականությանը: Գյուղը բարձր դիրքում է, եւ երեւում է ադրբեջանցիների յուրաքանչյուր շարժը: Ներգյուղական քննարկումների հիմնական թեման թուրքերի գոռգոռոցն ու վերջերս տեղադրված վրանն է:
Բնակիչները լավ են հիշում 90-ականների պատերազմը, դրան հաջորդող երկար վերակառուցումը, 1989 թ. գյուղը համարյա դատարկվել էր, Բաքվից բռնի տեղահանված շատ հայ ընտանիքների համար հարազատ բնակավայր դարձավ Սզնակը: Այսօր էլ գյուղն ընդունել է 44-օրյա պատերազմի հետեւանքով տնազուրկ դարձած ընտանիքների:  
Գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք պատերազմից առաջ, կարծես թե, լուծման ուղի էին բռնել: Գյուղն ամբողջությամբ գազիֆիկացված է, առկա է փողոցային լուսավորություն:
Կապան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը, մեզ հետ զրույցում, մանրամասն խոսեց խնդիրներից.
«Սզնակի դիրքը թույլ չի տալիս ժամանակակից տեխնիկան կատարի աղբահանություն,  կոմունալ ծառայությունը պարբերաբար մաքրման աշխատանքներ է կատարում, բայց բնակիչներն իրենք էլ պետք է գիտակցեն, որ ձորում թափված աղբը վերադառնում է իրենց տներ։ Երթուղային տրանսպորտը նախկին ժամանակացույցով չի աշխատում , քանի որ սպասարկող ընկերությունը պատերազմի ժամանակ բազմաթիվ տեխնիկական կորուստներ է  ունեցել: Գյուղի վարչական ղեկավարի հետ անընդհատ կապի մեջ ենք, խնդիրներին ծանոթ ենք, ինքս հաճախ եմ այցելում գյուղ եւ հավատացեք, ամեն բան արվելու է, հնարավորության սահմաններում, վերոնշյալ խնդիրների լուծման համար»:  
Բնակիչներն անհամբեր սպասում են նաեւ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքների ավարտին, որ ի վերջո լուծվի տասնամյակների խնդիրը՝ խմելու ջուր ունենալը:
Բնակիչների հետ զրույցում հարցրի. «Հնարավո՞ր է՝ ադրբեջանցիների ներկայությունը տեղափոխության պատճառ դառնա»:
Պատասխանը միանշանակ էր.
-Երբե՛ք։
   

 

Տիգրանուհի Բադալյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40