Կապանում Նորուզին նվիրված երեկույթը վերածվեց հաճելի տոնակատարության

27.03.2023 12:08
2431

Մարտի 25-ին իրանական Ամանորի՝ Նորուզին նվիրված տոնական միջոցառում տեղի ունեցավ Կապանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանում:

Հյուպատոսության շենքը և շրջակայքը վերջնական տեսք են ստացել, որպիսին հատուկ է դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուրընկալորեն էր բացել դռները հրավիրյալների առջև, որոնք ներկայացնում էին մարզկենտրոնի տարբեր խավերը:

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հյուպատոսարանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, ողջունելով հյուրերին հրավերն ընդունելու համար, ներկայացրեց օրվա խորհուրդը. Նորուզը սկսվում է մարտի 21-ին և շարունակվում մինչև Նոր տարվա 13-րդ օրը: Պարսիկները մուտք են գործում 1402 թվականը՝ ըստ Հաջրի տոմարի: Նորուզն Իրանի տոնացույցում ազգային ամենամեծ տոներից մեկն է:

Հյուպատոսը պատմեց այն ծրագրերի մասին, որոնք նախատեսվում են իրականացնել Կապանի համայնքապետարանի հետ: Նշեց, որ համայնքի ղեկավարի հետ հանդիպումներ է ունեցել, քննարկվել են ինչ-ինչ խնդիրներ: Մասնավորապես, տեսանելի ապագայում Կապանում կկազմակերպվի առևտրային ցուցահանդես, նաև իրանական ազգային ուտեստների փառատոն:

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար, շնորհավորեց պարսիկ ժողովրդին և հյուպատոսարանի աշխատակազմին՝ Նորուզի առթիվ, նշելով, որ հայ-իրանական հարաբերությունները դարերի խորքից են գալիս, ինչը մեր օրերում պիտի խորացնել և զարգացնել: Այս համատեքստում համայնքի ղեկավարը կարևորեց Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումը Սյունիքի մարզկենտրոնում: Եվ դեռ ավելին, համայնքապետարանը հյուպատոսարանի հետ համագործակցության հիմքերը դրել է: Գևորգ Փարսյանը համոզմունք հայտնեց, որ Նոր տարին Իրանի ժողովրդի համար կլինի նոր ձեռքբերումների և հաջողությունների, Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ բարգավաճման, իսկ հյուպատոսության և համայնքապետարանի համար՝ նախաձեռնությունների իրականացման տարի:

Սյունյաց թեմի անունից պարսիկ ժողովրդին Նորուզի առիթով բարեմաղթանքներ հղեց Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը՝ հիշեցնելով աստվածաշնչյան իմաստությունը՝ ճշմարիտ բարեկամը նա է, ով իր անձը զոհում է դիմացինի համար, և մաղթեց, որ երկու դրկից ժողովրդի բարեկամությունը հարատև լինի:

Նորուզի առթիվ հյուպատոսության աշխատակիցներին և Իրանի ժողովրդին պարսկերենով բարեմաղթանքներ հնչեցրին Կապանի մանկապատանեկական ստեղծագործության կենտրոնի պարսկերենի խմբակի սաները:

Այնուհետև սեղանների շուրջ անկեղծ զրույց ծավալվեց՝ օրվա խորհրդին առնչվող:

Ներկաները նաև համտեսեցին իրանական ավանդական ճաշատեսակներ և քաղցրավենիք:

Այդ օրը, խոսոտվանենք, իրանական մշակույթին և ավանդույթներին առնչվող շատ-շատ նորությունների ականատես եղանք:

Տոնակատարության ամբողջ ընթացքում առավել ուշագրավ էր գլխավոր հյուպատոսի՝ պարոն Վարամիի և նրա տեղակալ պարոն Թուրաջ Խոսրավիի պահվածքը: Նրանք անում էին առավելագույնը՝ հյուրերին պատշաճ ընդունելու, տեղավորելու և բարեհաճ մթնոլորտ ստեղծելու համար, ինչը հաջողվեց:

Այդ ամենը ևս մեկ ապացույց էր այն բանի, որ ԻԻՀ հյուպատոսարանը և անձամբ հյուպատոսը նոր ու լրջագույն կամուրջ են Իրանի Իսլամական Հանրապետություն-Սյունիք բազմադարյան բարեկամությունը նոր աստիճանի բարձրացնելու ճանապարհին:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40