Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա. Տիգրան Աբրահամյան

18.02.2019 11:53
1071

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Փետրվարի 10-16-ը ադրբեջանական կողմը այն խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գոտում առկա վիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:


Պարոն Աբրահամյանմեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն Արցախի ուղղությամբարձակել է ավելի քան 1700 կրակոցԱյս հանգամանքի առկայությունը որքանո՞վ է տեսանելիդարձնում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հաջողության համարխաղաղության մթնոլորտի հաստատման հավանականությունը

Անհրաժեշտ մթնոլորտի ապահովումը միայն կրակոցների ինտենսիվությամբ չէ պայմանավորված, կան մեծ թվով այլ գործոններ, որոնք առավել հստակ են դարձնում ընդհանուր պատկերը: Դրանք սկսվում են Ադրբեջանից հնչող հայտարարությունների ինտենսիվությունից, սրությունից, տրվող ուղերձներից՝ վերջացրած սպառազինության մեծածավալ գնումներով: Այս շարքը կարող է երկար շարունակվել:

Եթե Ադրբեջանը հայկական կողմի հետ հանդիպումներում փորձում է դրականտրամադրվածություն ցույց տալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցումապա ինչո՞վեն պայմանավորված սահմանին նրանց կողմից անընդհատ կրակոցները

Այդքան էլ էական չէ, թե ինչ մոտեցում կամ տրամադրվածություն են ի ցույց դնում Ադրբեջանի նախագահը կամ արտգործնախարարը Հայաստանի իրենց գործընկերների հետ հանդիպումներում, էականն արդյունքն է, որը չկա: Կա ընդամենը պարզ տեղեկատվական մանիպուլյացիաներ, գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա և ոչ ավելին:

Չնայած կրակոցների թվինայնուամենայնիվ խոսվում է ադրբեջանական կողմից որոշպասիվության մասինԱյս մասին խոսվում էր նաև ամռանըերբ նշվում էրոր պատերազմիվերսկսման մեծ վտանգ կաԱրդյոք այդպիսի վտանգ կա՞ նաև այժմերբ Ադրբեջանըդարձյալ նույն պասիվությունն է ցույց տալիս

Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ և եղել է ապրիլի երկրորդ կեսից և ամառվա ընթացքում: Իսկ ո՞վ է ասում, որ գարնան վերջին կամ ամառվա ամիսներին պասիվություն է եղել: Ավելին՝ բացի զրահատեխնիկայի, հրետանու կուտակումներից, հակառակորդը առաջին գիծ էր դուրս բերել նաև ուժային տարբեր կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ակտիվություն կամ պասիվություն ասվածը միայն սահմանին կրակոցների առկայությամբ չէ պայմանավորված: Ակտիվություն ասվածն իր մեջ ենթադրում է զորքերի ակտիվ տեղաշարժ, կուտակումներ, ինժեներական աշխատանքներ, տարբեր խմբերի՝ հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայություն առաջնագծում: Էլ չեմ ասում, որ ակտիվություն ասվածը նաև ենթադրում է  քաղաքական հայտարարություններ, քարոզչություն, տեղեկատվական ապահովում և այլն: 

Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը աչքի են ընկնում նաև ագրեսիվհռետորաբանությամբԱյս պայմաններում որքանո՞վ է իրատեսական կանխատեսելորբանակցային գործընթացում դրական տեղաշարժ կարձանագրվի:

Ի՞նչ դրական տեղաշարժի  մասին է խոսքը, եթե բանակցություն ասվածն առհասարակ բացակայում է: Ադրբեջանի այս պահվածքն արդեն իսկ ձախողման առաջ է կանգնեցնում բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Ադրբեջանը բաց տեքստով հայտարարում է, որ այս տարիներին միլիարդներ է ծախսել իր բանակը ուժեղացնելու և տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, որովհետև ժամանակակից աշխարհում հարցերը լուծվում են ոչ թե ճշմարտության, այլ ուժի տեսանկյունից: Չկան բանակցություններ, և Ադրբեջանն էլ այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, որովհետև իր համար արդեն որոշել է, որ իր համար լուծման արդյունավետ ճանապարհը ուժի կիրառմամբ անելն է: Մնացած «գեղարվեստական մանրապատումները» իր որոշումը հիմնավորելու փաթեթավորումն են:

2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև ,օպերատիվ կապե է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

Նորայր Շողիկյան 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56