Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը. Արարատ Միրզոյան

25.07.2023 19:20
820

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հուլիսի 25-ին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Մոսկվայում:

Միրզոյանը շեշտել է, որ հանդիպումները, բանակցությունները բավականին ինտենսիվ են. որոշ հարցերում կոնկրետ արդյունքներ կան, որոշ հարցերի շուրջ տեսանելի են հեռանկարներ, որտեղ կողմերը կարող են  փոխադարձ համաձայնության գալ, սակայն մնում են նաև խնդրահարույց հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի դիրքորոշումները շատ հեռու են իրարից:

«Մենք կառուցողական ենք տրամադրված և բանակցություններ ենք վարում բոլոր հարթակներում և բոլոր ուղղություններով: Ավաղ, իրավիճակն աշխարհում, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը բարդացնում են բանակցային գործընթացը»,- շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում այժմ լուրջ հումանիտար  ճգնաժամ է, և իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետին: «Իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լրջանում: Լեռնային Ղարաբաղ չեն մտնում ո՛չ  պարեն, ո՛չ դեղամիջոց, կանգնեցված է գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը, և եթե  մեզ չհաջողվի լուծում գտնել, և Ադրբեջանը  չկանգնեցի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը,  հումանիտար աղետն իր բացասական ազդեցությունը կունենա ընդհանուր բանակցային գործընթացի վրա: Սակայն կրկնում եմ, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված: Կշարունակենք  բանակցությունները»,-եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը:

Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ:

«Մեր ջանքերն ուղղված են իրավիճակի կայունացմանը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ հումանիտար խնդիրների լուծմանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, մարդկանց միջև, քաղաքացիական հասարակությունների, փորձագետ-քաղաքագետների  ուղղությամբ հաղորդակցման զարգացմանը »,- նշել է նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40