Գյուղը դպրոցով է կանգուն, - այս պարզ ճշմարտությունը չե՞ն ուզում, թե՞ չեն ցանկանում ընկալել որոշ չինովնիկներ

29.05.2025 12:58
1974

Խոսքը Դավիթբեկ գյուղին առնչվող մի տխուր իրողության մասին է։ 

Դպրոցների օպտիմալացման շրջանակում Դավիթբեկի դպրոցը պետք է միավորվի Արծվանիկի դպրոցի հետ։ Այդ մասին մեզ հայտնեց կրթօջախի պատմության ուսուցիչ Վահագն Մովսիսյանը՝ տարակուսելով, թե ինչպես կարելի է սահմանամերձ գյուղի դպրոցը փակել և միացնել մի այլ գյուղի դպրոցի, որը բավականին հեռու է։ 

«Սահմանապահ բնակավայրն ամրացնելու փոխարեն, թուլացնելու են, քանզի մանուկները զրկվում են իրենց բնօրրանում կրթություն ստանալու հնարավորությունից։ Դա նաև աշխատատեղերի կրճատում է ենթադրում, մարդ կորցնում է իր ապրելու եկամուտը։ Հետո ձմռան կեսին իմ երեխան, երբ ճանապարհը սառցակալում է, պիտի մեկնի Արծվանիկ, այն դեպքում, որ երբեմն տրանսպորտ չի աշխատում՝ ճանապարհը փակվելու պատճառով», - մտահոգություն է հայտնում մեր զրուցակիցը։

Դավիթբեկի դպրոցը տասնամյակների պատմություն ունի, ավելի ստույգ՝ հիմնադրվել է 1907 թվականին։ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Բայանդուր Պողոսյանի պաշտոնավարման տարիներին (1953-1986 թթ․) դպրոցն աչքի ընկավ աննախընթաց հաջողություններով և հանրապետությունում համբավ ձեռք բերեց։ Այժմ դպրոցում 50 աշակերտ է սովորում, մանկավարժների 90 տոկոսն էլ տեղացի է։

Ի դեպ, կրթօջախը 1990 թվականից կրում է գյուղի զավակ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անունը։ Նրա հարթաքանդակը փակցված է դպրոցի մուտքի պատին։ Դպրոցը փակելով՝ այս մի հիշատակն էլ են ոչնչացնում։ 

Գյուղում ստորագրահավաք են կազմակերպել և դիմումի տեքստն ուղարկել ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի, ինչպես նաև Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններ, Սյունիքի մարզպետարան, երբ ՀՀ վարչապետը Սյունիքում էր, նրան էլ են տեղյակ պահել այդ մասին, սակայն որևէ հուսադրող արձագանք չի եղել։

Այնուամենայնիվ դավիթբեկցիները չեն հուսալքվել և այն հաստատ համոզմունքն ունեն, որ իրենց գյուղի դպրոցը չպիտի փակվի, իսկ գյուղացիների ստորագրությամբ ուղարկված դիմումը մինչ այդ կընթերցեն պատկան մարմիններում։

Վահրամ Օրբելյան
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40