Երբ բացակայում է պատասխանատվությունը

01.03.2014 00:00
2095

Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացին, իրեն հուզող հարցով դիմելով տարբեր ատյաններ եւ չստանալով դրա լուծումը, դիմում է «Սյունյաց երկրի» խմբագրությանը: Այս անգամ խմբագրություն էր այցելել Կամո Միքայելյանը՝ Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղից: Ոռոգման տարեշրջանում գյուղաբնակ մարդու այգին 40 օրից ավելի ջուր չէր տեսել:

«7-8 հազար քառակուսի մետր հող ունեմ, Մեղրիում քարի վրա ծառ ես տնկում, բերք է տալիս, ֆիզիկական մեծ աշխատանք եմ տարել, հարթեցրել տարածքը, քարերը հավաքել: Մնում է ջուր տան, բերք ստանամ: Հարցն այն է, որ ահագին փող եմ պարտք արել այգի գցելու համար, ընկերներս էլ են օգնել, չարչարվում եմ, բայց արդյունքի չեմ հասնում», – մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը եւ ավելացրեց, թե երբ նայում ես գյուղի այգիներին, իսկույն զգացվում է՝ որն է ջուր ստանում, որը՝ ոչ:Որքանով հասկացանք Կամո Միքայելյանի խոսքից, ոռոգման ջրի բաշխման գործում ստեղծված նման վիճակը ջրբաշխի կամայականության արդյունք է:

Իրեն հուզող հարցով այգեգործը նամակով դիմել էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանին, դիմել է փաստաբանի օգնությանը:
Համայնքի ղեկավար Հովհաննես Օհանյանը փաստաբանի գրությանն ի պատասխան նշել էր, որ Շվանիձոր համայնքն իր հաշվեկշռում ջրամատակարարման պոմպ չունի: Ոռոգման ողջ համակարգը (բացի ներտնտեսային ցանցից՝ առուներից) սպասարկվում է «Մեղրի» ջրօգտագործողների միության կողմից: Իսկ համայնքը ոչ մի պատասխանատվություն չի կրում պոմպակայանի աշխատանքի, ինչպես նաեւ ոռոգման ջրի մատակարարման համար: Ջրամատակարարումը կատարվում է համաձայն ջրօգտագործողների միության եւ շահառուի միջեւ կնքված պայմանագրի: Մի գրությամբ էլ Շվանիձորի գյուղապետը պատասխանել է Կամո Միքայելյանի դիմումին, որից պարզվում է, որ վերջինիս հանդեպ, իրոք, անարդարացի են վարվել ոռոգման ջրի մատակարարման խնդրում: Համենայն դեպս իր այգու հարեւանից նա չորս անգամ պակաս է ոռոգել իր այգին:

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ «Մեղրի» ջրօգտագործողների միության գործադիր տնօրեն Դավիթ Ալեքսանյանից, բայց նրա բջջային հեռախոսը շարունակ անհասանելի էր, ուստի խմբագրությունն ակնկալում է նաեւ նրա պատասխան խոսքը խնդրո առարկայի առնչությամբ, մանավանդ որ մենատնտեսը պայմանագիր ունի ջրօգտագործողների միության հետ:

Խնդիրն այն է, որ գարունը թակում է մեր դուռը, եւ ոռոգման տարեշրջանը մարզում առաջինը մեկնարկում է Մեղրիում: Ուստի այժմ առաջին պլան է մղվում այն, որ ոռոգման ջրի մատակարարման հարցում պիտի բացառվեն խափանումները: Շվանիձորի խմելու եւ ոռոգման ջրի լուրջ խնդրին մեր թերթն անդրադարձել է («Սյունյաց երկիր», 15 հոկտեմբերի, 2012թ.), բայց դա բնավ չի նշանակում, որ հողի մշակի այգին շաբաթներ ի վեր ջրի երես չպիտի տեսնի...

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08