Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքեր՝ Ստեփանակերտում

12.02.2024 17:10
747

Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման  ադրբեջանական պետական քաղաքականությունը բռնազավթված Արցախում շարունակում է երկրաչափական  պրոգրեսիայով  աճել:

Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն այս անգամ ահազանգում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում վանդալիզմի դեպքերի մասին.

««Ադրբեջանական «REAL TV» ալիքն իր յութուբյան հարթակում փետրվարի 4-ին հրապարակեց տեսանյութ օկուպացված Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունները ցույց  են տալիս, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում  գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու խաչը հանված է, բացակայում է նաև բակում  գտնվող խաչքարը: Հետագայում այլ տեղեկատվության պարագայում հանդես կգանք հավելյալ հրապարկմամբ:

Եկեղեցու հիմքերը դրվել են 2005 թվականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տևել են շուրջ 1,5 տարի՝ մինչև 2007 թ.-ի մայիսի 6:

Փետրվարի  6-ին  ֆեյսբուքյան  օգտատեր  Մխիթար Կարապետյանը հայտնել է, որ ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆիկ Մեխտիևն իր էջում բռնազավթված Ստեփանակերտից հրապարակել է հերթական  տեսանյութը, որում  բացակայում  էր  Ադմիրալ  Իսակովի կիսանդրին: Մ.Կարապետյանը հավելեց, որ  այդ մասին նաև հրապարակվել  է տելեգրամյան ալիքում: Համապատասխան  մշտադիտարկումներից պարզեցինք, որ  նշված  տեսանյութը Ռաֆիկ Մեխտիևը հրապարակել  է  հունվարի  30-ին: Այդ  տեսանյութում ակնհայտ  երևում է, որ Ստեփանակերտի Ադմիրալ Իսակովի փողոցում տեղադրված հերոսի կիսանդրին ևս դարձավ  Ադրբեջանի  կողմից  պետական  մակարդակով  իրականացվող  մշակութային  ցեղասպանության  զոհ:

Ադմիրալ Իսակովի կիսանդրին տեղադրվել է նրա անունը կրող փողոցում՝ 2018 թվականին: Կիսանդրու  հեղինակը քանդակագործ Ալբերտ  Հարությունյանն է:

Ստեփանակերտում տեղի ունեցած հերթական  վանդալիզմի մասին ահազանգեց Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝  ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ադրբեջանցիների կողմից քանդված Ալեքսանդր  Մյասնիկյանի արձանի լուսանկարները։

Փետրվարի 9-ին «Արարատ» տելեգրամյան ալիքը հրապարակեց բռնազավթված Հադրութում  տեղի  ունեցած հերթական սրբապղծության լուսանկար: Արցախի Հադրութի՝ պատմական Դիզակի  տարածքում օկուպանտի  ողմից  պղծվել է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու  բակում  գտնվող  վանականներից մեկի տապանաքարը:  

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում  է  Արցախի պատմամշակութային ժառանգությունը»:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34